Ереван, 20.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մայիսի 24-ի աստղագուշակ

ЛАЙФ

Խոյ

Հանգստյան օրերը Խոյերի ուշադրությունը կուղղեն գործնական նպատակների վրա: Օրը հարմար է ուժեղացված պարապմունքների, տեխնիկական, վերանորոգման աշխատանքների համար: Ճիշտ ընտրված վարժությունները և առողջ սնունդը կօգնեն ամրացնել առողջությունը: Որոշ ճաշատեսակներ ավելի լավ է ինքնուրույն պատրաստել: Կարող է ավելի ակտիվանալ ընտանի կենդանիների հետ շփումը, հատկապես, եթե նրանց ճիշտ սննդակարգ, մանրակրկիտ խնամք է պահանջվում:

Ցուլ

Ցուլերը կարող են ողջ օրը հոգսերի մեջ անցկացնել: Բացառված չէ որոշ դետալների վրա սևեռվածությունը: Բարձր գործնականությունը և բնածին պրագմատիզմը չեն խանգարի հոգում խոցելի ռոմանտիկ լինել: Շատ գործերում ձեզ սպասվում է հաջողություն, եթե վստահորեն ապավինեք սեփական հոտառությանը: Արտաքինից պարտադրված ծրագրերից խորհուրդ չի տրվում օգտվել. սխեման կամ ալգորիթմը կարող են ձեզ չհամապատասխանել:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ չեն տալիս այսօրվա համար ժամադրություններ, անձնական հարաբերությունների պարզում ծրագրել: Զգացմունքներում մինչ գիշեր կարող է դիտվել երկակիություն, անվստահություն: Շեղող գործոն կարող է դառնալ միապաղաղ օգտակար աշխատանքը, գործնական միջոցառումը: Ֆիզիկական վիճակը և ոգու առույգությունը պահպանելուն կօգնի ֆիտնեսը և լիարժեք սնունդը:

Խեցգետին

Խեցգետիններին աստղերն առաջարկում են ներդաշնակություն ձեռք բերելու միանգամից մի քանի ճանապարհ: Այսօր կարելի է զբաղվել գործերով, կենցաղով, պրակտիկ հոբբիով, օգտակար նպատակով ուղևորություն կատարել, մերձավոր շրջապատի հետ մանրակրկիտ քննարկել հրատապ թեմաները: Չարժե անուշադրության մատնել անձնական հարաբերությունները. գործողությունների ճիշտ ծրագիր ընտրելու դեպքում կխուսափեք շատ թյուրիմացություններից:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում լիարժեք հանգստի հույս ունենալ: Ժամանակի մի մասը կարող են խլել գործնական միջոցառումները, կենցաղային կամ ծառայողական հոգսերը: Հնարավոր են գործնական պատճառներով ժամանակավոր սահմանափակումներ: Շատ բան կթելադրի ընթացիկ նյութական վիճակը: Բացառված չէ, որ ստիպված լինեք շրջել խանութներով, զբաղվել վճարումներով: Կարող է ակտուալ դառնալ իրերի վերանորոգումը:

Կույս

Կույսերն այսօր բավարար էներգիա կունենան, պայմաններ կան շատ գործերում հաջողության համար: Ցավոք, շատ բան կարող է անիմաստ լինել, եթե ճիշտ չի ընտրված նպատակը կամ գործողությունների ծրագիրը: Եթե չեք ցանկանում բախվել հիասթափության հետ, արժե ավելի մանրակրկիտ հաշվարկել տարբերակները, այլընտրանքներ ունենալ: Անհաջող սցենարներից արժե խուսափել ոչ միայն գործնական և կենցաղային ոլորտում, այլև անձնական հարաբերություններում:

Կշեռք

Այսօր շատ Կշեռքներ հարկադրված կլինեն մնալ ստվերում: Լավագույն շրջանը չէ ելույթների, կարևոր հանդիպումների, արկածների, ինքնարտահայտման ցանկացած տեսակի համար, քանի որ դժվար թե իդեալական վիճակում լինեք: Հնարավոր է թաքուն անհանգստություն, կենցաղային առօրյայի, բիզնեսի նրբությունների, տեխնիկական գործընթացների մեջ խորասուզում: Լավ է, եթե հնարավորություն ունեք բեռն ընկերոջ հետ կիսելու, գործնական օգնություն ստանալու:

Կարիճ

Կարիճների կենսակերպի վրա այսօր կարող են ազդել աշխատանքային կամ այլ պարտականությունները: Բացառված չէ, որ ուժի մեջ մնա ինտենսիվ համատեղ գործողություններ պահանջող կարևոր պայմանավորվածությունը, կամ ափսոսաք բաց թողնել հաջող հնարավորությունը, որը կարող է չկրկնվել: Զգայուն և ռոմանտիկ Կարիճներին կհաջողվի ավելի սթափ նայել սիրելի անձնավորության բնավորության առանձին գծերին, ինչը կարող է դրական լինել:

Աղեղնավոր

Աղեղնավորների վրա կարող է ընկնել պատասխանատվության, արգելքների, սահմանափակումների բեռը: Պերֆեկցիոնիստները կարող են իրենք իրենց վրա հավելյալ հոգսեր վերցնել: Լավագույն պահերը չեն սպասվում անինքնավստահ Աղեղնավորներին. նրանց նորից կարող է այցելել կասկածամտությունը, հին վիրավորանքը: Ցանկալի է խնայել ուժերը, առողջ կենսակերպ վարել: Արժե խուսափել կենցաղում քաոսից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս մնալ լավ ֆիզիկական վիճակում. դա հոգեկան հավասարակշռությունը պահպանելու և էներգիան կառուցողական ուղղությամբ ուղղելու լավագույն ձևն է: Որպեսզի ջանքերը հակառակ արդյունքը չտան, արժե հաշվի առնել առողջական վիճակը, խուսափել մարզական, աշխատանքային կամ այլ ռեկորդների հետևից ընկնելուց: Ցանկալի է խուսափել տհաճ շփումից և տխուր մտքեր արթնացնող ցանկացած հանգամանքից:

Ջրհոս

Ջրհոսներն այսօր հակված են խորասուզվել դետալներում, մանրակրկիտ մշակել անհրաժեշտ հնարքը կամ ուսումնասիրել տեխնիկական գործընթացը: Հիանալի օր է հետազոտական աշխատանքի, տանը մաքրություն անելու, տեխնիկան և գործիքները ստուգելու համար: Հնարավոր է հետաքրքրություն բժշկական և խոհարարական, ոսկերչական գործի նրբությունների նկատմամբ: Անձնական, ինտիմ ոլորտում կարող է ամեն ինչ հարթ չլինել:

Ձկներ

Ձկներին խորհուրդ է տրվում պահպանել կապերը նրանց հետ, ով պատրաստ է օգտակար խորհուրդ տալ, իրական օգնություն ցուցաբերել: Միևնույն ժամանակ, չարժե չարաշահել ուրիշների ծառայությունները, հեռուն գնացող եզրակացություններ անել, կասկածելի ենթադրությունների հիման վրա պատրանքներ կառուցել: Հանգամանքները կարող են գայթակղել ձեզ նորից հավատալ անհնարինին: Թյուրիմացություններից խուսափելու համար ավելի լավ է համագործակցությունը սահմանափակել կոնկրետ առաջադրանքներով:
 

 
 
 
 
 
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимательстваIDBank представит концепцию единой экосистемы на DigiTec 2026Без 102-й базы Армении конец. Аршак КарапетянЧто будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян Европейский курс Армении между обещаниями и обязательствами При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing Armenia 2026»Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природе