Մանչեսթրում ահաբեկչության կատարողը կապված Է «Ալ Քաիդայի» հետ. NBC
ОБЩЕСТВОՄանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ կասկածվող 22-ամյա Սալման Աբեդին կապ Է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ եւ պատրաստություն Է անցել արտասահմանում, ինչի մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության՝ անունը չհայտնած ներկայացուցչի, որը ծանոթ Է հետաքննության ընթացքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է հեռուստաալիքի աղբյուրը, Աբեդիի ինքնությունը պարզվել Է բանկային քարտով, որը պայթյունի վայրում գտել են նրա գրպանում: Ինքնությունը հաստատվել Է դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով:
ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցչի տվյալներով՝ վերջին տարում Աբեդին մեկնել Է Լիբիա, ինչպես նաեւ այցելել Է այլ երկրներ: Բացի այն, որ նա «բացահայտ կապեր Է ունեցել «Ալ Քաիդայի» հետ, երիտասարդը կարող Էր շփումներ Է ունենալ այլ խմբավորումների հետ, հավելել Է նա:
Աղբյուրը հայտնել Է, որ պայթած ռումբը եղել Է «մեծ եւ բարդ», դրա ստեղծման համար օգտագործվել են նյութեր, որոնք դժվար Է ճարել Բրիտանիայում: Դա կարող Է նշանակել, որ Աբեդին գործը գլուխ չի բերել առանց օգնության:
Ավելի վաղ Times թերթը, վկայակոչելով Աբեդիի ընկերոջը, հայտնել Է, որ երիտասարդը մի քանի օր առաջ Է վերադարձել Լիբիայից, որտեղ կարող Էր պատրաստություն անցնել զինյալների ճամբարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



