Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Շատ ձեռքսեղմում, քիչ օգտակարություն

МЕЖДУНАРОДНОЕ
Երեկ կեսօրին Բեթղեհեմում ավարտվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի բանակցությունները: Ըստ էության, սա նրանց երրորդ հանդիպումն էր Թրամփի ընտրությունից ի վեր: Առաջինը, եթե հիշում եք, տեղի ունեցավ անցած ամիս՝ Սպիտակ տանը, ինչի առիթով Աբբասը պաղեստինյան հեռուստաընկերություններից մեկի եթերում ԱՄՆ նախագահին որակեց իբրև գործնական, ազնիվ, խաղաղության ձգտող մեկը, իսկ ՀԱՄՄԱՍ–ը հայտարարեց, թե ինչպիսի ջերմ մթնոլորտում էլ ընթացած լինեն բանակցությունները, դրանք չեն կարող պարտադրվել իրենց, եթե մեջտեղում ոչ իրենց տառապած ժողովրդի անկախության ճանաչում կա, ոչ էլ ՀԱՄՄԱՍ–ի փոփոխված քաղաքական պլատֆորմի առաջարկի կենսագործումը: Այն է՝ Իսրայելի վերադարձ նախկին սահմաններին և օկուպացված տարածքների հանձնում դրանց իրական տերերին:
 
Թրամփ–Աբբաս երկրորդ հանդիպումն ընդամենը մեկ օր առաջ՝ Էր–Ռիադում էր, որտեղ Պաղեստինի առաջնորդը նույնպես մասնակցում էր Արաբական երկրների գագաթաժողովին, Թրամփի գաղտնազերծմամբ՝ խոստանալով պայքարել ահաբեկչության դեմ: Այնպես որ, գոնե սեփական հարկի տակ, Աբբասը փորձեց ԱՄՆ նախագահին կոնկրետության մղել՝ հայտարարելով տարածաշրջանային թնջուկ հանդիսացող պաղեստինյան խնդրի արդարացի կարգավորման վերաբերյալ և ակնարկելով, որ դրա ուշացումը կարող է ավելի ռադիկալացնել պաղեստինցիներին: Նաև՝ սիրաշահեց, իհարկե, Թրամփին, հայտարարելով, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը արդար խաղաղության մեծ հույսեր է արթնացրել ամբողջ Մերձավոր Արևելքում: «Դուք եղել եք երեկ հարավային Երուսաղեմում և տեսել եք, որ հակամարտությունը կրոնական երանգ չունի: Խնդիրը օկուպացումն է, նրանց ապօրինի շինարարությունը, ոչ թե իրենք»,– ասել է Աբբասը՝ այսկերպ ակնարկելով, որ իրենք հրեաներին չեն ատում և հիշեցնելով բանտերում հացադուլ անող պաղեստինցիներին:
 
ԱՄՆ նախագահը, սակայն, խուսանավել է կոնկրետ պատասխաններից՝ կենտրոնանալով մանչեսթրյան ահաբեկչության և բրիտանական ժողովրդին ցավակցելու վրա: Ահաբեկիչներին անհաջողակ որակելով՝ Թրամփը հավելել է, որ քաղաքակիրթ հանրության գործը խաղաղ բնակչության պաշտպանությունն է: Հետևաբար, ըստ ԱՄՆ նախագահի, Պաղեստինում նույնպես պիտի հասկանան, որ չի կարելի խաղաղության հասնել՝ ֆինանսավորելով ահաբեկիչներին:
 
 
Բնականաբար, ներկաները լարվել են՝ փորձելով հասկանալ, թե ինչ կցուցաներ առակը, սակայն, երբ նա նորից է անցել սիրալիրություններին, մեծ պատիվ համարելով Բեթղեհեմում գտնվելը, կարևորելով Պաղեստինի տնտեսական զարգացումն ու խաղաղությունը, բոլորը հանգիստ շունչ են քաշել:
 
 
Իսրայելական մամուլը, սակայն, անչափ դժգոհ է մնացել այս հանդիպումից՝ խոսելով շատ ձեռքսեղմումների, քիչ օգտակարության և Իսրայելին օգտագործելով՝ Սաուդյան Արաբիային «կթելու» մասին (ի դեպ, ձևակերպումը Թրամփինն է. նախընտրական շրջանում նա մի անգամ չէ Քլինթոնին մեղադրել սաուդցիներին կթու կովի տեղ դնելու և սեփական հիմնադրամի համար նրանց կթելու համար...): Իսկ այն, որ նա խոսել է ահաբեկչության ֆինանսավորման անթույլատրելիության ու Փրկչի ծննդավայրում խաղաղության համար աղոթելու ցանկության մասին՝ միաժամանակ Օլիմպոսի գագաթ հանելով սաուդիների վահաբիստական մոնարխիային ու անձամբ Սալման թագավորին, սկսել է լրջորեն անհանգստացնել բոլորին:
 
Անկախ նրանից՝ ոչմիթիզակա՞ն են, թե՞, այսպես կոչված, դավաճան, որոնք, իսրայելական Մաարիվ թերթի նմանությամբ գտնում են, որ պաղեստինցիների հետ հաշտությունը իշխանությունը սեփականացրած Նեթանյահուի վախճանը կհանդիսանա: Ավելին՝ Իսրայելում հիմա հաճախ են սկսել խոսել այն մասին, որ խաբվելով Թրամփի սիրալիրություններին, Նեթանյահուն ոչ թե իր նախորդների պես խափանեց, այլ նպաստեց ամերիկյան նորագույն զենքի՝ սաուդիների երկիր մտնելուն, ինչը մեծագույն սխալ էր, եթե անգամ բոլորին հակաիարանականությունն է միավորում:
 
Գոհար Սիմոնյան
Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026”