Բրիտանիան պատմության մեջ երրորդ անգամ ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն Է սահմանում
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել Է մինչեւ կրիտիկական: Այդ մասին մայիսի 23-ին հայտարարել Է երկրի վարչապետ Թերեզա Մեյը՝ ամփոփելով COBRA արտակարգ կառավարական կոմիտեի երեկոյան նիստի արդյունքները:
«Անցկացվող հետաքննության հիման վրա փորձագետները եկան այն եզրակացության, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը պետք Է լրջից բարձրացվի մինչեւ կրիտիկական»,- ասել Է Մեյը:
Նա նախազգուշացրել Է, որ երկրում նոր ահաբեկչություն կարող Է կատարվել ցանկացած պահի: «Դա նշանակում Է ոչ միայն այն, գրոհը շատ հավանական Է, այլեւ այն, որ հաջորդ հարձակումը կարող Է անխուսափելի լինել»,- նշել Է կառավարության ղեկավարը:
Մեյը հայտնել Է, որ այդ որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ հետաքննությունը չի բացառել, որ ահաբեկչության հետեւում կարող են կանգնած լինել մի խումբ անձինք:
Մինչ այդ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը (ցուցանիշը սահմանվել Է 2006 թվականին) Մեծ Բրիտանիայում բարձրացվել Է ընդամենը երկու անգամ՝ 2006 եւ 2007 թվականներին: 2014 թվականից այն պահվում Էր հինգբալանոց սանդղակի նախավերջին մակարդակի վրա:
Մեյի խոսքով՝ ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացումը, մասնավորապես, նշանակում Է, որ զինված ոստիկանները, որոնք պահպանում են ենթակառուցվածքի կենսականորեն կարեւոր օբյեկտները, կստանան զինվորականների օժանդակությունը:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



