Երգչուհի Արիանա Գրանդեն ընդհատել Է հյուրախաղերը եւ վերադարձել ԱՄՆ. The New York Post
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկացի երգչուհի եւ դերասանուհի Արիանա Գրանդեն, որի համերգից հետո ահաբեկչություն տեղի ունեցավ Մանչեսթրի ծածկած մարզադաշտում, ընդհատել Է հյուրախաղերը եւ վերադարձել հայրենիք՝ ԱՄՆ: Այդ մասին հայտնել Է The New York Post թերթը:
Նրա տվյալներով՝ 23-ամյա երգչուհին հոգեբանորեն դատարկված Է եւ «հուզականորեն կոտրված», մինչ այժմ ցնցահար վիճակում Է պատահածից՝ հաշվի առնելով այն փաստը, որ զոհվածների մեծամասնությունը երիտասարդներ Էին եւ իր երկրպագուները:
Մայիսի 25 եւ եւ 26-ին պետք Է կայանային Արիանա Գրանդեի ելույթները Լոնդոնի The O2 Arena մարզդաշտում, ոը գտնվում Է Գրինվիչի թերակղզու ժամանցային համալիրի կենտրոնում: Սակայն երգչուհին որոշում Է ընդունել ընդհատել շրջագայությունը՝ ղեկավարվելով մեծ քանակությամբ հանդիսականների մասնակցությամբ հաջորդ համերգների անցկացման անվտանգության հարցերով, ինչպես նաեւ իր հոգեկան վիճակի պատճառով:
Ավելի վաղ Արիանա Գրանդեն ցավակցություն Է հայտնել Մանչեսթրի ահաբեկչությունից տուժածներին՝ գրառում անելով Twitter-ում: «Ընկճված եմ: Սրտանց ցավում եմ: Բառեր չեմ գտնում»,- գրել Է Գրանդեն:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



