Մանչեսթրի ահաբեկչությունից հետո շուրջ 20 մարդ օրհասական վիճակում Է. Sky News
МЕЖДУНАРОДНОЕ Մանչեսթրի մարզադաշտում կատարված ահաբեկչությունից հետո հոսպիտալացված շուրջ 20 մարդ օրհասական վիճակում Է: Այդ մասին, ինչպես հայտնել Է Sky News հեռուստաալիքը, հայտարարել Է Մեծ Մանչեսթրի կոմսության առաղջապահության եւ սոցիալական ապահովության վարչության ղեկավարը:
Նրա խոսքով՝ 59-ից 64-ի Է հասել այն տուժածների թիվը, որոնց բուժօգնություն Է պահանջվել: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, վիճակագրության փոփոխությունը կապված Է նրանց հետ, ովքեր կարողացել են ինքնուրույն հասնել հիվանդանոցներ:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Պայթյունը կատարել Է մահապարտը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ոստիկանությունը 22-ամյա Սալման Աբեդիին համարում Է ահաբեկչական գործողության իրականացման կասկածյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



