Սիրիան իր օդուժը վերադարձնում Է ԱՄՆ-ի կողմից գրոհի ենթարկված Հոմսի նահանգի ավիաբազա. NBC
МЕЖДУНАРОДНОЕ Սիրիայի ռազմաօդային ուժերն սկսել են իրենց կործանիչները եւ անձնակազմը տեղափոխել Հոմսի նահանգի Շայրաթի ավիաբազա, որին ԱՄՆ-ն հարվածներ Էր հասցրել այս տարվա ապրիլին: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաընկերությունը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում նրա աղբյուրների տվյալներով՝ սիրիացիները մասամբ ավարտվել են ամերիկյան հարվածից տուժած ավիահանգրվանի վերականգնման աշխատանքները: NBC-ի տվյալներով, վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն այստեղ են ուղարկվել սիրիական ռազմաօդային ուժերի մի քանի Սու-22 եւ ՄիԳ-23 կործանիչներ:
«Շուտով նրանք կրկին կսկսեն թռիչքներ կատարել այնտեղից»,-հեռուստաալիքը մեջբերում Է աղբյուրներից մեկի խոսքը:
ԱՄՆ-ի ռազմաօովային ուժերի նավերը Շայրաթի ավիաբազան լույս ապրիլի 7-ի գիշերը գրոհել Էին Tomahawk թեւավոր հրթիռներով: Վաշինգտոնում հայտարարել են, որ գրոհը դարձել Է ապրիլի 4-ին Սիրիայի Իդլիբի նահանգի Խան-Շեյխունում քիմիական զենքի ենթադրյալ կիրառման պատասխանը, որի համար պատասխանատվությունն Արեւմուտքը բարդում Է Դամասկոսի վրա, հաԷորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



