Գերմանիան մեկ տարում 20 մլրդ եվրո Է ծախսել փախստականների վրա
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի դաշնային կառավարությունը 2016 թվականին ընդհանուր առմամբ 20 մլրդ եվրո Է ծախսել փախստականների վրա: Այդ մասին հայտնել Է Rheinische Post թերթը:
Նշվում Է, որ 9,3 միլիարդը հատկացվել Է այն ծախսերի համար, որոնք անմիջականորեն կապված են փախստականների հետ: Դրանից 5,5 մլրդ եվրոն ծախսվել Է այն միգրանտներին աջակցելու վրա, որոնց փախստականի կարգավիճակ տրամադրելու դիմումները դեռ քննարկվում են: Եվս 2 միլիարդ եվրո ծախսել են ինտեգրացման միջոցառումների վրա, 400 միլիոնը՝ հանրակացանների կառուցման եւ սարքավորման վրա:
Եվս 11 միլիարդ եվրո Է հատկացվել, որպեսզի կանխվի մարդկանց փախուստն իրենց երկրներից:
Փախստականների գործերի համակարգողի՝ դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալտմայերի խոսքով, որը մեջբերում Է «Ինտերֆաքս»-ը, միգրանտների հոսքը Եվրոպա աստիճանաբար թուլանում Է: Մասնավորապես, կրճատվել Է ապաստան խնդրողների հոսքը Թուրքիայից եւ Հունաստանից: Չի ավելանում այն միգրանտների թիվը, որոնք Իտալիայում հայտնվում են Լիբիայից:
2015 թվականին մերձավորարեւելյան երկրներից Գերմանիա Է ժամանել շուրջ 1 մլն միգրանտ, 2016 թվականին փախստականների թիվը նվազել Է մինչեւ 280 հազար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



