Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն ամեն հայի պարտքն է համարում հայրենիքի բարգավաճմանը նպաստելը

ПОЛИТИКА

Յուրաքանչյուր հայ պետք է իր կարևոր աշխատանքը համարի հայրենիքի բարգավաճմանը նպաստելը: Արմենպրես-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը, ով ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակության հետ ժամանել է Հայաստան՝ մարզերի  կարիքավոր բնակիչներին բժշկական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով: «Պետք չէ պատվավոր հյուպատոս լինել հայրենիքի զարգացմանն աջակցելու համար: Յուրաքանչյուր ներդրում կարևոր է: Մեր բոլորիս ամենակարևոր աշխատանքը պետք է լինի հայրենիքի բնակչության տարբեր շերտերի կյանքի բարելավմանն օգնելը: Հայրենիքը չենք կարող հզորացնել խոսքով. գործարար աշխարհում պետք է ակտիվ լինենք»,- նշում է ՀՀ պատվավոր հյուպատոսը:

Ամերիկացի բժիշկների բժշկական և ատամնաբուժական առաքելությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության հովանու ներքո: Առաջարկը եղել է Պերճ Ապգարյանինը, որը մեծ գոհունակությամբ ընդունվել է նախարարության կողմից: Առաքելության նպատակն է անմիջական բժշկական և ատամնաբուժական օգնություն ցուցաբերել մարզերի կարիքավոր բնակինչերին և վերապատրաստման դասընթացներ անցկացնել տեղի բժիշկների հետ: 25 հոգանոց պատվիրակության կազմում ժամանել են ամերիկացի մասնագետ վիրաբույժներ, գինեկոլոգներ, ուռուցքաբաններ, մանկաբույժներ, բուժքույրեր և թագմանիչներ, ովքեր արդեն մեկնել են Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի բժշկական կենտրոններ, ծանոթացել տեղի բուժաշխատողներին, հիվանդանոցների ապահովվածությանը, զննել բուժում ստացողներին:

Նրանք իրենց հետ բերել են անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնք տրամադրելու են տեղի բուժական հաստատություններին: «Առաջին այցը նաև ճանաչողական բնույթ ունի: Նպատակն է տեղում ծանոթանալ մարզերում առողջապահության ոլորտի կարիքներին և հաջորդ տարիներին ավելի թիրախավորված և պատրաստված ժամանել: Ծրագիրն ամենամյա բնույթ է կրելու»,- հայտնեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը:

Գնահատելով ՀՀ առողջապահության ոլորտում կատարվող աշխատանքները՝ Ապգարյանը հատկապես կարևորեց, որ հատուկ ուշադրություն է դարձնում հանրային առողջապահության մակարդակի բարձրացմանը:

Հյուպատոսական գործունեության մասին խոսելիս` Պերճ Ապգարյանն ուրախությամբ արձանագրեց, որ թեև հյուպատոսարանը 11 ամսվա կյանք ունի, այն մեծ աշխուժություն է մտցրել համայնքային կյանքում: «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության դրոշը ծածանել Ֆրեզնոյի ամենաբարձր շենքի վրա: Մեր գրասենյակն ամբողջովին ստանձնել է հյուպատոսական գործերը, և Ֆրեզնոյի հայ մեծ համայնքի անդամներն այլևս ստիպված չեն լինում հասնել Լոս Անջելես: Սեպտեմբերի 21-ին համայնքի հետ մեծ շուքով տոնեցինք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Բանակցություններ են ք վարում Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ` Վիլիամ Սարոյանի տան նկատմամբ իրավասություն ստանալու համար, որպեսզի հետագայում այն թանգարան դարձնենք»,- ասաց նա:

Ավելի քան 50  հազար բնակչություն ունեցող Ֆրեզնոն նաև ԱՄՆ առաջին քաղաքն էր, որ ճանաչեց Արցախի անկախությունը, ինչին հաջողվել է հասնել յոթ օրում՝ պարոն Պերճ Ապգարյանի ջանքերի շնորհիվ: 2014 թվականին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Ֆրեզնո կատարած այցի ժամանակ քննարկվել էին  Արցախում տարբեր ծրագրերի իրականացման և հետագա համագործակցության մասնրամասները: «Մենք սատարում ենք և հավատում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Ինձ համար 2013 թվականի ապրիլի 23-ը շատ կարևոր օր է»,- շեշտեց Ապգարյանը: Մեր հարցին, թե համագործակցության ինչպիսի հնարավորություններ կան հայ համայնքի և Արցախի հանրապետության միջև, պատվո հյուպատոսը հավելեց. «Չեմ թաքցնի` մի շարք խոչընդոտներ կան՝ հատկապես տնտեսական ոլորտում. ներմուծման խնդիրներ կան: Աշխատում ենք հաղթահարել այդ խնդիրները, և վստահ եմ, որ Արցախի Նախագահի հետ մեր երկրորդ հանդիպմանը մեր կապերն ավելի ամրապնդված կլինեն»:

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խմբի աշխատանքների մասին նորություններ հնարավոր է ստանալ հետևելով Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջին:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри