Գիտնականները շոկոլադի նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել
ЛАЙФԴանիացի, ամերիկացի եւ կանադացի մի խումբ գիտնականներ հայտնաբերել են, որ շոկոլադի չափավոր գործածումը նվազեցնում Է սրտի այնպիսի լուրջ հիվանդության վտանգը, ինչպիսին Է թրթռացող անռիթմությունը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Heart գիտական հանդեսում:
Բժիշկները հիմնվել են այն հարցման տվյալների վրա, որը մի քանի տարի առաջ կատարվել Է դիետիկ սննդի վերաբերյալ: Դրան մասնակցել Է ավելի քան 55 հազար դանիացի: Հարցման մասնակիցներին, մասնավորապես, խնդրել են պատասխանել, թե նրանք որքան շոկոլադ են կանոնավորապես գործածում:
Այնուհետեւ գիտնականները տվյալները զուգադրել են գիտափորձին մասնակցողների հիվանդության պատմությունների հետ: Պարզվել Է, որ այլ բաներով հանդերձ, ինչպես կաթնային, այնպես Էլ մուգ շոկոլադի չափավոր գործածումը նվազեցնում Է թրթռացող անռիթմության զարգացման հավանականությունը, որով միլիոնավոր մարդիկ են տառապում ամբողջ աշխարհում:
Այսպես, այն կանանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով 30 գրամ շոկոլադ են ուտում շաբաթական մեկ անգամ, հիվանդանալու վտանգը կրճատվում Է 21 տոկոսով, մինչդեռ այն տղամարդկանց մոտ, ովքեր շաբաթական երկու - երեք նման չափաժին են ուտում՝ 23 տոկոսով, պարզել են հետազոտողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



