Մանչեսթրում երեք մարդու են ձերբակալել մարզադաշտում կատարված ահաբեկչության կապակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕՄանչեսթրի ոստիկանությունը մայիսի 24-ին հայտնել Է, որ երեք մարդու Է ձերբակալել մայիսի լույս 23-ի գիշերը «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչությանը մեղսակցության կասկածանքով:
«Մանչեսթրի հարավում երեք տղամարդ Է ձերբակալված «Մանչեսթր Արենա»-ում իրականացված սոսկալի գրոհի գործով շարունակվող հետաքննության շրջանակներում»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակված Է Twitter-ում Մանչեսթրի ոստիկանության պաշտոնական Էջում:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ «Մանչեսթր Արենա»-ում ռումբի պայթեցման գործով գլխավոր կասկածյալը 22-ամյա Սալման Աբեդին Է, որը կապ Է ունեցել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ եւ պատրաստություն Է անցել արտասահմանում: Աբեդիի ինքնությունը պարզվել Է բանկային քարտով, որը պայթյունի վայրում գտել են նրա գրպանում: Ինքնությունը հաստատվել Է դեմքերի ճանաչման տեխնոլոգիայի միջոցով:
ԱՄՆ-ի հետախուզության ներկայացուցչի տվյալներով՝ վերջին տարում Աբեդին մեկնել Է Լիբիա, ինչպես նաեւ այցելել Է այլ երկրներ: Բացի այն, որ նա «բացահայտ կապեր Է ունեցել «Ալ Քաիդայի» հետ, երիտասարդը կարող Էր շփումներ Է ունենալ այլ խմբավորումների հետ, հավելել Է նա:
Ահաբեկչական գործողությունը Մանչեսթրում տեղի Է ունեցել մայիսի 22-ի երեկոյան՝ ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 22 մարդ, շուրջ 120 հոգի վիրավորվել Է: Բացի այդ, մի քանի դեռահասներ համարվում են անհայտ կորած: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
2
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
3
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
4
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»
5
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...



