Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանը հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ. ադրբեջանցի քաղաքագետներ

МЕЖДУНАРОДНОЕ

Մարդու իրավունքների գծով Ադրբեջանի հետ աշխատանքային խմբից Եվրոպայի Խորհրդի դուրս գալը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ադրբեջանը չի կատարել կառույցի առաջ ստանձնած պարտավորությունները: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հոկտեմբերի 7-ին ԵԽ նախարարների կոմիտեին հայտնել էր Ադրբեջանի հետ մարդու իրավունքների գծով Համատեղ աշխատանքային խմբին մասնակցությանը վերջ դնելու վերաբերյալ կառույցի որոշման մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրես-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը` նշելով, որ Աշխատանքային խմբից ԵԽ-ի դուրս գալը գնահատվում է որպես Ադրբեջանի միջազգային մեկուսացում:

Թերթը նշում է, որ իրականում ԵԽ-ի այդ քայլը մեկ անգամ եւս հաստատում է, որ, հասկանալով Ադրբեջանի հետ բանակցությունների անարդյունք լինելը, միջազգային կազմակերպությունները հրաժարվում են այդ գործընթացից: Նման իրավիճակում Ադրբեջանը հայտնվել է նաեւ ԵԱՀԿ հետ հարաբերություններում:

Ադրբեջանի ընդդիմության եւ ժողովրդավարական ուժերի «Ազգային խորհուրդ»-ի համակարգման կենտրոնիանդամ Գյուլթեքին Հաջիբեյլին այդ առնչությամբ թերթի հետ զրույցում հայտնել է, որ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը նշանակում է Աշխատանքային խմբի վերջը, եւ այդ իրադարաձությունն Ադրբեջանի միջազգային մեկուսացման հայտանիշն է:

Նրա խոսքով` տեղի է ունենում միջազգային կազմակերպությունների մակարդակով Ադրբեջանի հետ համագործակցությունից հրաժարում:

«Իրականում տեղի ունեցողը Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության արդյունքն է:  Բաքուն պետք էավելի զգույշ լիներ իր անվտանգության երաշխավոր համարվող միջազգային կազմակերպությունների հետ, եւխորացներ Եվրոպայի հետ համագործակցությունը», -ասել է նա:

Ուշագրավ հայտարարություն է արել Աշխատանքային խմբի ադրբեջանական կողմի անդամ, իրավապաշտպան ԱրզուԱբդուլլաեւան:

Meydan TV-ի հետ զրույցում նա ասել է, որ կատարվածը պետք է համարել Աշխատանքային խմբի վերջը, քանի որ այն ստեղծվել էր Յագլանդի խնդրանքով, սակայն, մարդու իրավունքների եւ ազատությունների ուղղությամբ ոչ մի փոփոխություն չի եղել Ադրբեջանում:

Նրա խոսքով` Աշխատանքային խումբն արդեն երկար ժամանակ ոչ մի խորհրդակցություն չի անցկացրել:

«Միաժամանակ, մեր առաջարկությունները չեն քննարկվում եւ չեն լսվում: Ինչքան տեղեկացված եմ` ԵԽպաշտոնատարները բանակցել են իշխանության հետ եւ հարցը դրել հետեւյալ կերպ` կամ Աշխատանքային խումբըպետք է իրականում աշխատի, կամ էլ պետք է դադարեցնի գործունեությունը: Նման խորհրդատվություն եղել է նաեւմեզ հետ: Շատ ափսոս, որ գործընթացն այսպիսի ավարտ ունեցավ», -ասել է նա:

Նշվում է, որ Ադրբեջանի եւ ԵԽ միջեւ մարդու իրավունքների գծով աշխատանքային խմբին մասնակցությունից ԵԽ-ի դուրս գալու մասին հայտարարությունից առաջ Թորբյորն Յագլանդն այդ մասին տեղեկացրել էր Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւին:

2015 թվականի սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր արել մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառել: Այնուհետեւ, սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Բաքուն կվերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները, իսկ Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ:

Այսօր, ներքին իրավիճակի հարցով միջազգային հանրության հետ դիմակայության խիստ սրման պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրությունն ու Հայաստանը շարժվում են միեւնույն ուղղությամբ, իսկ Ադրբեջանը` ոչ, Բաքուն ԼՂ խնդրում փաստորեն հայտնվել է բարիկադի մյուս կողմում, ինչն ավելի է խորացնում Ադրբեջանի մեկուսացումը եւ ցուցադրում նրա քաղաքականության անհեթեթ եւ վտանգավոր լինելը:

 

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян