Բրազիլիայում գրեթե 50 մարդ Է տուժել զանգվածային անկարգությունների ընթացքում
ОБЩЕСТВО Բրազիլիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքներն ու անկարգություններն ավարտվել են 49 մարդու վիրավորվելով, եւս յոթը ձերբակալվել են, ինչի մասին հայտնել Է Folha de Sao Paulo պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի 24-ին Բրազիլիայում տեղի են ունեցել նախագահ Միշել Տեմերի հակառակորդների զանգվածային ակցիաներ՝ նրա պաշտոնաթողության եւ պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների անցկացման պահանջով: Տարբեր գնահատումներով՝ դրանց մասնակցել Է 100 հազարից մինչեւ 150 հազար մարդ, սակայն իշխանությունները նշում են 35 հազար թիվը:
Նաեւ տուժել են յոթ նախարարությունների շենքեր, որոնց ճակատները ցուցարարներն ավերել են: Այդ շենքերից մի քանիսում կատարվել են հրկիզումներ եւ կողոպուտներ:
Նախագահ Տեմերը կարգադրել Է իրադրությունը վերցնել զինվորականների վերահսկողության տակ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 31-ը կպահպանեն գերատեսչությունների շենքերը եւ կդիմակայեն ցուցարարներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



