Մանչեսթրի մահապարտի եղբայրն իմացել Է պատրաստվող ահաբեկչության մասին. ABC News
ОБЩЕСТВОՄանչեսթրի ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ Սալման Աբեդիի կրտսեր եղբայրը գիտեր պատրաստվող ահաբեկչական գործողության մասին, բայց չի իմացել, թե դա երբ եւ որտեղ կարող Է տեղի ունենալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբիայի հակաահաբեկչական ստորաբաժանման պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Դագդուգին:
Դագդուգի խոսքով՝ ենթադրյալ մահապարտի կրտսեր եղբայր Հաշիմը այդ մասին պատմել Է Լիբիայում կայացած հարցաքննության ընթացքում: Նա խոստովանել Է, որ գիտի, թե ինչպես Է պատրաստվել պայթուցիկ սարքը եւ կարծում Է, որ ենթադրյալ ահաբեկիչն ինքնուրույն Է հավաքել այն: Հաշիմի խոսքով՝ ինքն օգիություն Է ցույց տվել իր եղբորը, այլ մանրամասնություններ նա չի հայտնել:
Լիբիայի իշխանությունների տվյալներով՝ եղբայրներն իրենց համարում Էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ: Նրանք Համացանցում ուսումնասիրում Էին զինյալների տեսագրությունները, այդ թվում՝ այն տեսահոլովակները, որտեղ պատմվում Է պայթուցիկ սարքի պատրաստման մասին, նշել Է Դագդուգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



