Համերգ՝ նվիրված Լեհաստանի 650–ամյա հայ համայնքին
КУЛЬТУРАԿամերային երաժշտության տանը Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ հնչել են լեհ կոմպոզիտորների գործերը: Համերգը, որը կազմակերպել են Երևանի պետական կոնսերվատորիան ու Սփյուռքի նախարարությունը, նվիրված է եղել Լեհաստանում հայ համայնքին:
Ներկա են եղել նաև Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը և Հայաստանում Լեհաստանի հյուպատոսը:
«Հայկական համայնքը Լեհաստանում 650 տարվա պատմություն ունի: Լեհաստանում այսօր բնակվում է մոտ 50 հազար հայ: Նրանք իրենց ներդրումն ունեն Լեհաստանի գիտական, կրթական, մշակութային ոլորտների զարգացման գործում: Եվ պատահական չէ,որ Լեհաստանի առաջին Սահմանադրությունը հենց հայերն են գրել»,– նշել է Սփյուռքի նախարարի պաշտանակատար Հրանուշ Հակոբյանը:
Կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինա Ավետիսյանի խոսքով հայ–լեհական կապերին նվիրված այս համերգը կարևոր է հատկապես նրանով, որ երիտասարդ երաժիշտներն են կատարում լեհ դասականների գործերը:
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



