Թրամփը Բրյուսելում ելույթ կունենա ՆԱՏՕ-ի՝ վերջին 10 տարվա ամենակարճատեւ գագաթնաժողովում
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելում բացվում Է ՆԱՏՕ-ի՝ վերջին տասնամյակի ընթացքում ամենակարճատեւ գագաթնաժողովը: Այն կետեւի մոտավորապես 9 ժամ, ընդ որում ժամանակի մեծ մասը նվիրված կլինի հանդիսավոր տարբեր միջոցառումների, ներառյալ դաշինքի նոր կենտրոնակայանի եւ երկու հուշահմալիրների բացումը:
Միակ աշխատանքային նսստաշրջանը կկայանա գործնական ընթրիքի ձեւաչափով եւ կտեւի մոտավորապես երեք ժամ: Առաջին մեկուկես ժամում երեքրոպեանոց ճառերով հանդես կգան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը եւ դաշինքի բոլոր 28 պետությունների ղեկավարները: Հաջորդ մեկուկես ժամը նրանք կտրամադրեն գագաթնաժողովի երկու հանգուցային թեմաների՝ ռազմական ծախսերի ավելացման եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի քննարկմանը: Այդ քննարկումն առանձնակի նշանակություն կունենա Մանչեսթրում կատարված ահաբեկչության ֆոնին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ելույթ կունենա ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպմանը: Բրյուսելում նրանից ակնկալում են դաշինքի շրջանակներում Վաշինգտոնի ստանձնած բոլոր պարտավորությունների հավաստումը, իսկ փոխարենը անդամ երկրները կխոստանան մեծացնել իրենց պաշտպանական բյուջեները եւ ընդլայնել զենքի ու տեխնիկայի գնումները, որոնց հիմնական մատակարարը ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



