Մանչեսթրի մահապարտը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է Սիրիայում. Focus Online
МЕЖДУНАРОДНОЕ Մանչեսթրում ահաբեկչական գործողություն կատարած Սալման Աբեդին առնվազն երկու անգամ եղել Է Գերմանիայում, առաջին անգամ՝ 2015 թվականին, նա Սիրիայից Մեծ Բրիտանիա Է վերադարձել Մայնի Ֆրանկֆուրտով (Հեսսենի երկրամաս): Ինչպես գրում Է Focus Online ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ, իսլամիստը նախնական ռազմական պատրաստությունն անցել Է արաբական հանրապետության տարածքում:
Երկրորդ անգամ Աբեդին ԳՖՀ-ում եղել Է ահաբեկչությունից չորս օր առաջ. մայիսի 22-ի երեկոյան նա Դյուսելդորֆից (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) ինքնաթիռով մեկնել Է Մանչեսթր: Ընդ որում նրա անունը նշված չի եղել պոտենցիալ ահաբեկիչների ցուցակներում, որոնք իր տրամադրության տակ ուներ օդանավակայանը:
«Ամբողջ աշխարհի իսլամիստները միմյանց միջեւ կապ են պահպանում: Մենք պետք Է պարզենք՝ նա Հեսսենում եւ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում չի հանդիպել արդյոք մարդկանց, որոնց հետ մինչ այդ ծանոթացել Էր Սիրիայում», հրատարակությունը մեջբերում Է իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



