«Բելավիա»-ն վերսկսել է թռիչքները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան
ОБЩЕСТВОԲելառուսական ավիափոխադրող «Բելավիա» ընկերությունը մայիսի 24-ից վերսկսել է ավիափոխադրումները Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:
Թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ Մինսկից Երևան՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Մինսկ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Թռիչքը տևելու է երեք ժամ և տասը րոպե:
Մինսկից Երևան թռիչքների տոմսի արժեքը կսկսվի 114 եվրոյից, իսկ Երևանից Մինսկ տոմսերի արժեքը՝ 152 եվրոյից: Հետադարձով թռիչքների տոմսերի արժեքը կսկսվի 226 եվրոյից՝ ներառյալ հարկերը:
«Բելավիա»-ն Բելառուսի խոշորագույն ավիափոխադրող ընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում եվրոպական ու ասիական 27 երկրի 49 օդանավակայաններ:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



