WannaCry միջազգային վիրուսային գրոհի վնասը գերազանցել Է 1 մլրդ դոլարը. փորձագետներ
МЕЖДУНАРОДНОЕWindows գործառական համակարգով համակարգիչների վրա վերջերս իրականացված համատարած կիբեռգրոհը՝ WannaCry վիրուսի օգտագործմամբ, հանգեցրել Է վնասի, որի չափը գերազանցել Է 1 միլիարդ դոլարը: Այս մասին հայտնել Է McClatchy լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկացի փորձագետների:
Նրանց խոսքով՝ մայիսի 12-ին սկսված կիբեռգրոհի հետեւանքով մեկ շաբաթից պակաս ժամանակամիջոցում մինչեւ 300 հազար համակարգիչներ են վարակվել առնվազն 150 երկրներում: Ըստ որում ամերիկացի մասնագետները չեն բացառում ապագայում ցանցահենների կողմից համանման գործողությունները:
«WannaCry-ի հասցրած ենթադրյալ վնասն ընդամենն առաջին չորս օրվա ընթացքում գերազանցել Է 1 միլիարդ դոլարը՝ հաշվի առնելով խոշոր կազմակերպություններում արտադրության ընդգրկուն ընդհատումներն ամբողջ աշխարհում»,- նշել Է KnowBe4 ընկերության ղեկավար Սթյու Սյուվերմանը: Իր վերլուծության մեջ նա ներառել Է տվյալների կորուստը, արտադրողականության նվազումը, կազմակերպությունների, դատական փորձաքննությունների աշխատանքի ընդհատումները եւ այլ գործոններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



