Սիրուշոյին նվիրված թողարկում ` НТВ հեռուստաընկերության եթերում
ФОТОНТВ հեռուստաընկերության հաղորդավար Ջոն Ուորենը Поедем, поедим! հաղորդաշարի նկարահանող խմբի հետ Երևանում է։ Նրանք Հայաստան են եկել նկարահանելու Սիրուշոյին նվիրված թողարկումը։ Ջոն Ուորենը հանդիպել է երգչուհուն և հարցազրույց վերցրել նրա «Պռեգոմեշ» հավաքածուի մասին։
Սիրուշոն Ինստագրամի սթորի բաժնում հոլովակներ է հրապարակել հարցազրույցից, որտեղ պատմում է, թե ինչպես են պատրաստվում «Պռեգոմեշ» զարդերը։ Հարցազրույցն իրականացրել են արվեստանոցում, որտեղ պատրաստվում են զարդերը։ Սիրուշոն իր ձեռքով զարդ է պատրաստել և նվիրել Ջոնին։
Հաղորդավարը նշել է, որ հիացած է աշխատանքներով։
Ի դեպ, սա Ջոն Ուորենի առաջին այցը չէ Հայաստան։ Նախորդ անգամ նրա հաղորդումը նվիրված էր Հայաստանին` որպես երկիր։





1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



