Ереван, 06.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես պայքարել ոտնաթաթերի ու եղունգների սնկային հիվանդության դեմ

ЛАЙФ

Ոտքերի կրունկների ու եղունգների սնկային հիվանդությամբ /Օնիխոմիկոզ / տառապում է մոլորակի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը: Այս հիվանդության պատճառահետևանքային կապը պայմանավորված է մի շարք գործոննեով` ինչպիսիք են ծայրանդամների արյան շրջանառության խանգարման հիվանդությունները, ցածր իմունիտետը, կենցաղային օգտագործման պարագաները, մատնահարդարի մոտ այցելությունները, ինչպես նաև կենդանիների հետ շփումը և այլն:

Գիտնականները իրականացրել են մի հետաքրքիր լաբորատոր փորձ, որի ընթացքում սնկային հիվանդություն ունեցող մարդու հողաթափերը պահախցիկ են դրել, պահելով 20 տարի և հանելուց հետո պարզվել է, որ սնկերն այդ տարիներին մնացել են անփոփոխ, այսինքն` չի պակասել նրանց ակտիվությունը: Սնկերը կարող են առաջացնել մի շարք տհաճ երևույթներ` ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնուք, գլխապտույտ, քիթըմպանի բորբոքում, խոտատենդ, վերջույթների ռևմատիզմ, դերմատոզներ,և այլն:
Ինչպե՞ս հասկանալ, որ անձը տառապում է օնիխոմիկոզով
Հիմնականում եղունգի արտաքին տեսքից :

Սնկային ախտահարման առաջին նախանշանը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկի արտադրությունն է: Որից հետո հիվանդությունը տարածվում է եղունգների վրա: Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը: Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի վրա աստիճանաբար փոխելով եղունգների արտաքին տեսքը` սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ է առաջանում, իսկ հետո գույնն ամբողջությամբ դեղնամոխրագույն երանգ է ստանում, դառնում ավելի խամրած, փշրվող , աստիճանաբար շերտատվում ու տձևանում: Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում: Ժամանակին հիվանդությունը չկանխարգելելու հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել, ոտքերի եղունգներից անցնելով նաև ձեռքերին:

Եթե առկա է նշված խնդիրներից որևէ մեկը, եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու անհրաժեշտ է դիմել մաշկաբանի օգնությանը:
- Ինչպե՞ս է ախտորոշվում օնիխոմիկոզը:

- Օնիխոմիկոզի ախտոտոշումը կատարվում է արտաքին պատկերից ելնելով կամ լաբորատոր, մանրադիտակային հետազոտության օգնությամբ`վերցնելով եղունգի քերուկը:

- Ինչո՞վ է վտանգավոր օնիխոմիկոզը:
Սսնկային ախտահարմանը կարող են միանալ երկրորդական վարակները, առաջացնելով եղունգի աճման գլանիկների բորբոքում, որի արդյունքում առաջանում է թարախակալում …. Սնկի թեփուկները կարող են ընկնել նաեւ հարթ մաշկի վրա և զարգացնել միջմատային ծալքերում սնկային ախտահարումներ:

- Շատերը օնիխոմիկոզը բուժում են հարևան - բարեկամի, դեղատան աշխատակցի խորհրդով, ինչ կասեիք սրա մասին:
- Խորհուրդ կտայի ինքնաբուժությամբ չզբաղվել, քանի որ կարող եք բարդությունների առաջ կանգնել: Այսօր վաճառքում կան բազմաթիվ արտաքին օգտագործման և ընդհանուր համակարգային հակասնկային դեղամիջոցներ, սակայն ցանկացած դեպքի համար պետք է բժշկի խորհրդով կատարվեն դեղահաբերի ընդունումը կամ քսուկների օգտագործումը, քանի որ բացի դեղահաբերն ու քսուկները անհրաժեշտ է նաև պոդոլոգիական մշակումների իրականացում, քանի որ երբեմն հարկավոր է լինում հեռացնել ախտահարված եղունգն ու եղունգահանած մասը և կատարել պոդոլոգիական մշակումներ, որը և նպաստում է համալիր բուժման իրականացմանը:

Կան նաև դեպքեր երբ հիվանդը ունենում է ալերգիկ ռեակցիա դեղահաբերի նկատմամբ կամ լուրջ ախտաբանական վիճակ լյարդի կամ երիկամների կողմից
և հարկավոր է լինում բուժել եղունգների սնկային ախտահարումները առանց ներքին ընդունման դեղանյութերի, միայն արտաքին միջոցներով: Նման դեպքերում բուժման պրոցեսը ավելի երկար է տևում և պահանջվում են ավելի մեծ ջանքեր ինչպես մասնագետի, այնպես էլ հիվանդի կողմից:

Ո՞րոնք են հիմնական վարակի նախանշանները

Հիմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել: Ռիսկի խմբում են նաև այն մարդիկ, որոնց աշխատանքը ոտքի վրա է, որոնք ունեն երակների լայնացում, վերքեր, վերջույթների ցրտահարություն և այլն:
Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով` շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը: Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ: Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում:

Заявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване