«Ես միաձուլվեցի կենդանիների հետ». լուսանկարչուհու տարօրինակ «կենդանական» կերպարանափոխությունները՝ ապշեցնող ֆոտոշարքով
ЛАЙФՀունգարացի հայտնի լուսանկարիչ Ֆլորա Բորսին ֆոտոշարք է ներկայացրել, որի միջոցով ընդհամենը մեկ ժամում ցուցադրել է իր «կենդանական» կերպարանափոխությունները:
Լուսանկարչուհին հատուկ դիմահարդարման և վարսահարդարման միջոցով իր դեմքը համարում է տարբեր կենդանիների հետ: Նա յուրաքանչյուր դիմանկարի հետագա փոփոխությունների վրա աշխատում է մոտ 20 ժամ:
Duckgallery.com կայքին նա հայտնել է, որ նախապես ընտրում է անհրաժեշտ վայրերեր` լուսավորությամբ և գույներ ով հարուստ, որոնք հատկանշական են ամեն մի կենդանու համար: Նա ստեղծում է համահունչ մի տրամադրություն` ոգեշնչվելով դիմահարդարման և վարսահարդարման վարպետների աշխատանքներից: Նա իր աշխատանքում հատուկ մոդելներ չի վարձում և ինքն իր ձեռքերով է անում ամեն ինչ: Նա ավելի լավ է հասկանում` դեմքի ինչ արտահայտություն է պետք յուրաքանչյուր լուսանկարի համար:
Նա աղբյուրին պատմել է, որ մասնավորապես ոգեշնչվել է կենդանատեսակների բազմազանությունը և դրանց առանձնահատկությունները: Լուսանկարչի խոսքերով՝ մարդիկ ավելի շատ գնահատում ու նկատում են գեղեցիկ մարմինն ու դեմքը, իսկ կենդանիներն անուշադրության են մատնվում:
Ստորև ներկայացված ֆոտոշարքի միջոցով լուսանկարիչը պատմում է նրանց կենդանիների յուրահատուկ արտաքինի և գոյության մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: