Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետին առաջին շարքում հայտնվելու համար (Video)
ВИДЕОԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպտորեն հրել է Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին գնացողների առաջին շարքում հայտնվելու համար: Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցցանցերում:
ԱՄՆ նախագահը անվրդով տեսքով առաջ է անցնում և կանգնում ՆԱՏՕ-ի պետքարտուղար Յենս Սթոլթենբերգի կողքին: Նրա անտաշ վարքագիծը վրդովել է Դուշկո Մարկովիչին:
Ոմանք կարծում են, որ Թրամփի այդ պահվածքի պատճառը Պորտուգալիայի նախագահի ուշացումն է. նա, խախտելով պայմանավորվածությունը, վերջինն է ժամանել գագաթնաժողովին, թեպետ նրա փոխարեն Թրամփը պետք է լիներ:
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլն այդ առիթով գրել է. «Ինչ անհարմար է. այսօր առաջնորդության փոքր-ինչ նշաններ եղան»:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



