Շակիրան ու Ժերար Պիկեն որոշել են ամուսնանալ
СПОРТ«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան, ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ու երգչուհի Շակիրան արդեն 7 տարի է միասին են ապրում: Նրանք երկար ժամանակ թաքցնում էին իրենց հարաբերությունները, քանի որ մեծ տարիքային տարբերություն ունեն՝ Շակիրան Ժերարից 10 տարով մեծ է:
Elle-ը գրում է, որ քաղաքացիական ամուսնության տարիներին զույգը որդի է ունեցել՝ Միլանը: Այժմ հայտնի է դարձել, որ 7 տարի միասին ապրելուց հետո նրանք ի վերջո որոշել են ամուսնանալ: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստը:
«Հարսանիք է լինելու: Ես տեսնում եմ Շակիրային որպես իմ կին ու նա համաձայն է դրան»,- ասել է Ժերարը:
Հարսանիքի ամսաթիվն ու վայրը դեռ հայտնի չեն, սակայն զույգի մտերիմներից մեկը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ նրանք Կոլումբիայում կամուսնանան:



1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



