Անհամադրելի սննդատեսակները և դրանց հետևանքները
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում անհամադրելի սննդատեսակները և դրանց հետևանքները.
Շատերը չիմացության պատճառով միմյանց հետ համատեղում են այնպիսի մթերքներ, որոնք հակացուցված են և առաջացնում են սննդային թունավորում: Ալկոհոլի հետ սունկի օգտագործումը թունավորման ամենից հաճախ հանդիպող պատճառներից է: Մասնագետները պնդում են, որ սխալ է տարածված այն կարծիքը, թե ալկոհոլն ախտահանիչ հատկություն ունի այս դեպքում:

Ըստ մասնագետների` կաթն ու ձուկը, սեխն ու մեղրը եւս սննդամթերքի վտանգավոր համադրություն են. դրանց համատեղ օգտագործման հետեւանքով հնարավոր են թունավորման նշաններ, մարսողության խանգարումներ:

Պարզվում է, որ սննդային անհամատեղելիության խնդիրը մշտապես գիտնականների ուշադրության կենտրոնում է: Վերջիններս պարզել են, որ միսը, հացը եւ կարտոֆիլը չի կարելի «պարզ սնունդ» անվանել: Մարդիկ դժվարանում են այս մթերքները համարել «անհամատեղելի», իսկ դրանց միասին օգտագործումը` վտանգավոր:
Անհամատեղելի մթերքներ օգտագործող մարդիկ տարիքի հետ դիաբետ եւ այլ հիվանդություններ են ձեռք բերում, որոնք կապված են օրգանիզմի թթվայնության բարձրացման հետ: Անհամատեղելի մթերքներ են օսլան եւ սպիտակուցները. սրանց համատեղումը խանգարում է երկուսի կամ մեկի մարսողությանը:
Ամենատարածված սխալներից է ածխաջրերի եւ սպիտակուցների խառնուրդը: Գիտնականները նշում են նաեւ, որ պետք է խուսափել օսլա պարունակող, քաղցր եւ թթու մթերքների համակցումից:
Անի Գևորգյան
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



