«Աշխարհի պատանի աստղեր»-ի մրցաշարի 8-րդ տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Նիկոլոզի Կաչարավային
СПОРТԿիրիշիում տեղի ունեցավ «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի 8-րդ տուրը: 8-րդ տուրում մեր ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը հաղթանակ տոնեց Նիկոլոզի Կաչարավայի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Վյաչեսլավ Զարուբիցկու հետ: 8-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Պաուլուս Պուլտինյավիչյուսը, Լամպրոս Գյանոուլակիսը և Սերգեյ Լոբանովը:
Խաղացված 8 տուրից հետո Արամ Հակոբյանը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 6-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: 2 շախմատիստ՝ Կիրիլ Շուբինը և Սերգեյ Լոբանովը, առաջատարներից հետ են մնում կեսական միավորով և կիսում են 3-4-րդ հորիզոնականները:
Հինգ միավոր վաստակած Լամպրոս Գյանոուլակիսը 5-րդ հորիզոնականում է, իսկ Շանթ Սարգսյանն իր ակտիվում ունի 5.5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



