Իսլամիստների պահանջով հանում են Բանգլադեշի Գերագույն դատարանի մոտ կանգնեցված Թեմիսի արձանը
МЕЖДУНАРОДНОЕԲանգլադեշի Գերագույն դատարանի համալիրի մոտ բանվորները ձեռնամուխ են եղել արդարադատության հունական աստվածուհու արձանի ապամոնտաժմանը, արձան, որը հարուցել Է իսլամիստների բողոքները: Բողոքավորներն ասում են, թե Թեմիսը վիրավորում Է իրենց կրոնական զգացմունքները, տեղեկացնում Է BBC-ն:
Արձանի ապամոնտաժումն սկսվել Է մայիսի լույս 26-ի գիշերը՝ հեղինակի հսկողությամբ:
Քանդակագործը հայտարարել Է, որ արձանը հանելուն համաձայնել Է հանուն հաշտության պահպանման: Իսլամիստների կարծիքով՝ քանդակը վիրավորում Է մահմեդականների կրոնական զգացմունքները: Դրա հայտնվելը զանգվածային բողոքներ Է առաջացրել երկրի մայրաքաղաք Դաքայում:
Թեմիսը Գերագույն դատարանի մոտ կանգնած Է մնացել վեց ամսից Էլ պակաս: Ըստ որում քանդակի հագին սարի Էր, այլ ոչ թե հին հունական զգեստ:
Վարչապետ Շեյխ Հասինան ապամոնտաժմանը համաձայնել Է բողոքներից հետո, թեեւ մի շարք աշխարհիկ խմբեր, իրենց հերթին, բողոքում Էին արդարադատության հունական աստվածուհու քանդակը հանելու դեմ:
Մահմեդականների տեսակետով՝ դատարանի մոտ Թեմիսի արձանի կանգնեցումը կռապաշտության դրսեւորում Է:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



