Եվրոպայում լողալու համար ամենամաքուր ջուրը գտել են Լյուքսեմբուրգում
МЕЖДУНАРОДНОЕԼողանալու համար ամենամաքուր ջուրը Եվրոպայում գտել են Լյուքսեմբուրգում: Այդ մասին, ասված Է Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության (EEA) հաշվետվության մեջ, որն ուսումնասիրել Է հանգստի համար նախատեսված ջրավազանները (ծովերը, լճերը, գետերը) ԵՄ-ի երկրներում, ինչպես նաեւ Ալբանիայում եւ Շվեյցարիայում: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են գերատեսչության կայքում:
Ջրի մաքրությունը չափելու համար փորձագետները նմուշներ են վերցրել այն վայրերում, որտեղ կան պաշտոնապես գրանցված լողափեր: Անալիզի են ենթարկվել 21 հազար ջրավազաններ:
Լյուքսեմբուրգում, որն առաջին տեղն Է զբաղեցրել վարկանիշում, ջրի մաքրությունը գնահատել են 100 տոկոս: 99 տոկոս արդյունքով երկրորդից հինգերորդ տեղերը կիսել են Կիպրոսը, Մալթան, Հունաստանը եւ Ավստրիան:
Ընդհանուր առմամբ Եվրոպայի ջրավազանների 85 տոկոսից ավելին համապատասխանում Է որակի չափորոշիչներին եւ «գերազանց» գնահատական Է ստացել, նշվում Է հետազոտության մեջ: Եթե նկատի առնվի նվազագույն միավորը, որը լողափին անհրաժեշտ Է լողանալու թույլտվություն տալու համար, ապա դրան արժանացել Է բոլոր օբյեկտների 96 տոկոսը:
Ջրի մաքրության առումով վիճակն ամենից վատ Է Ալբանիայում: Այստեղ նախատեսված վայրերում լողանալու համար ջրի որակը կազմում Է առավելագույն ցուցանիշի միայն 37 տոկոսը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



