Սպառողական վարկերը Հայաստանում աճել են 4.3 տոկոսով
ЭКОНОМИКАՀայաստանում 2016 թվականին տնային տնտեսությունների վարկավորման առավել ակտիվ ուղղությունը շարունակել է մնալ սպառողական վարկավորումը: Վկայակոչելով ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2016 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունը, նախորդ տարվա ընթացքում գրանցվել է սպառողական վա րկերի 4.3% աճ, որին նպաստել են կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ոսկու գրավով վարկերի աճը համապատասխանաբար 28.7%-ով և 4.6%-ով: Ավտովարկերը և քարտային վարկերը նվազել են համապատասխանաբար 38.8%-ով և 2.2%-ով: Սպառողական վարկավորման կառուցվածքում շարունակել են գերակշռող մասնաբաժին ունենալ քարտային (36.1%) և ոսկու գրավով վարկերը (23.8%):
Ընդհանուր առմամբ, սպառողական վարկերի պայմանների և ընթացակարգերի` նախորդ տարվա երրորդ եռամսյակից սկսված դյուրինացման միտումները պահպանվել են նաև 2016 թվականին` պայմանավորված բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների միջև մրցակցության աճով, ինչպես նաև բանկերի կողմից իրականացված կապիտալի համալրումների արդյունքում ձևավորված իրացվելիության աճով: Մեղմացումները վերաբերում են վարկավորման գրեթե բոլոր ուղղություններին` ժամկետայնությանը, վարկարժանության գնահատմանը, ոչ տոկոսային վճարների սահմանմանը, ինչպես նաև վարկ/գրավ հարաբերակցությանը: