Գյումրու 2-րդ գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել. 27-ամյա վարորդի վիճակը ծանր է
ОБЩЕСТВОՄայիսի 26-ին, ժամը 20:05-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղում՝ 2-րդ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes S 500» մակնիշի 55 OD 575 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Ե. Պ.) ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян



