Վախճանվել է հայտնի քաղաքագետ Զբիգնեվ Բժեզինսկին
ОБЩЕСТВОՔաղաքագետ, սոցիոլոգ, ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնեվ Բժեզինսկին վախճանվել է կյանքի 90-րդ տարում Վիրգինիա նահանգի Ֆոլս-Չերչ քաղաքի հիվանդանոցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը՝ Միկան:
«Հայրս այսօր հանգչեց խաղաղությամբ: Նա իր ընկերներին հայտնի էր որպես Զբիգ, թոռներին՝ որպես «Շեֆ», իսկ կնոջը, որպես ամբողջ կյանքի ամուր սեր: Ես ուղղակի գիտեի, որ նա ամենաոգեշնչող, սիրող ու նվիրված հայրն էր: Սիրում եմ քեզ, հայրիկ»,- գրել է Միկա Բժեզինսկայան «Ինստագրամում»:
Զբիգնեվ Բժեզինսկին լեհական ծագմամբ ամերիկացի քաղաքագետ է, սոցիոլոգ և պետական գործիչ: 1966-ից 1968թթ-ին Բժեզինսկին ընդգրկված էր ԱՄՆ Պետդեպի քաղաքականության պլանավորման խորհրդում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



