Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արլեմ Դեզիրը Սերժ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել ՖՄԿ նախարարական համաժողովը ՀՀ-ում բարձր մակարդակով հյուրընկալելու համար

ПОЛИТИКА

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին և նրան ուղեկցող պատվիրակությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովին Արլեմ Դեզիրի մասնակցությունը:

Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է պատվիրակության կազմում տեսնելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին, ում բազմիցս հանդիպել է ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակներում:

Ընդգծելով, որ Ֆրանսիան հայ ժողովրդի համար հոգեհարազատ երկիր է, Նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերություններն ակնհայտ իրողություն են ոչ միայն երկու երկրների հասարակությունների, այլև ողջ միջազգային հանրության համար: 

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանը, լինելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համեմատաբար երիտասարդ անդամ պետություն, կարողացել է իր արժանի տեղը գտնել ֆրանկոֆոն երկրների շարքում և այսօր ընկալվում է իբրև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ երկրներից։

Նախագահի համոզմամբ, Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար ոչ միայն այդ ձևաչափով բազմակողմ համագործակցության հիանալի հնարավորություն է ընձեռում, այլ նաև արդյունավետ հարթակ է գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության և այլ ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու համար: Ըստ Նախագահի, այդ առումով արդեն իսկ կան հայ-ֆրանսիական փոխգործակցության բազմաթիվ խրախուսելի օրինակներ. ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության շնորհիվ է նաև, որ այսօր Հայաստանում առկա է ֆրանսերենով ողջ կրթական ցիկլը՝ նախակրթարանից մինչև համալսարան:

Արլեմ Դեզիրը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին իր գլխավորած պատվիրակությանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով հյուրընկալելու համար: Հանդիպման սկզբում նա Սերժ Սարգսյանին է փոխանցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ջերմ ողջույնները և ընդգծել, որ Ֆրանսիան շահագրգռված է Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններին համահունչ զարգացնել նաև երկկողմ տնտեսական հարաբերությունները:

Տնտեսական համագործակցության զարգացման տեսանկյունից Արլեմ Դեզիրը կարևորել է 2014թ. մայիսին Ֆրանսիայի Նախագահի` Հայաստան կատարած այցի շրջանակներում համագործակցության մի շարք նոր փաստաթղթերի ստորագրումն ու հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովը՝ տեղեկացնելով, որ այժմ աշխատանքներ են տարվում տնտեսական երկրորդ համաժողովը Փարիզում անցկացնելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Արլեմ Դեզիրն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է հնարավորինս սատարել Հայաստանի և Եվրամիության միջև իրավական նոր փաստաթղթի մշակման գործընթացին՝ ջանքեր ներդնելով այդ գործընթացը լավագույն և հաջող արդյունքներով ավարտին հասցնելու ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը և Արլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շուրջ: Արլեմ Դեզիրը վստահեցրել է, որ Ֆրանսիան, որպես համանախագահ երկիր, առավել քան երբևէ համոզված է, որ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի, և ստանձնած հանձնառությունների շրջանակում Ֆրանսիան անելու է ամեն հնարավորը բանակցային գործընթացի միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համար:

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри