Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նրան ցանկանում են ամուսնացնել մեկ ուրիշ աղջկա, շատ «գեշ» աղջկա հետ. «Կարգին» Հայկոն նոր ֆիլմի և կերպարների մասին

ИНТЕРВЬЮ

Հոկտեմբերի 22-ին բոլոր կինոթատրոններում կկայանա նոր՝ «Սիրո գործակից» կինոկատակերգության պրեմիերան: «Կարգին» թիմը և Հայկ Մարությանն այս անգամ արել են ամեն ինչ՝ իրենց իսկ կողմից սահմանված ռուբիկոնը հատելու համար: Թեմատիկ ուղղվածություն ունեցող նոր հայկական կինոկատակերգությունը համախմբել է ոչ միայն կատակերգական ժանրի ներկայացուցիչներին, այլև դրամատիկ ֆիլմերում նկարահանվող առաջատար դերասաններին: Past.am-ի զրուցակիցն է դերասան, «Սիրո գործակից» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանը՝ «Կարգին» Հայկոն:

-Հայկ, ի՞նչ գեղեցիկ անակնկալով եք այս անգամ ներկայանում հանդիսատեսին:

-Այս ֆիլմը ռոմանտիկ կոմեդիա է, որը ունի նաև սպորտային ուղղվածություն: Ֆիլմի միջոցով փորձում ենք նաև պրոպագանդել սպորտը՝ այս դեպքում թենիսը: Գործողությունները ծավալվում են մրցաշարի ընթացքում. հայ թենիսիստուհիները մասնակցում են միջազգային մրցաշարի… Գլխավոր հերոսին՝ Արամին, մարմնավորում եմ ես, իմ ընկերոջը՝ Ռաֆոյին՝ Գարիկ Պապոյանը: Մենք փորձում ենք առիթից օգտվելով գումար վաստակել խաղադրույքի միջոցով, որպեսզի փրկենք մեր սրճարանը, որը բանկը ցանկանում է վերցնել վարկի դիմաց…

-Հայկական իրավիճակ:

-Այո, հայկական շատ պարզ ու տարածված իրավիճակ… Սակայն խարդախությունը կայանում է նրանում, որ իմ և Գարիկի հերոսը փորձում են ազդել այդ մրցաշարի արդյունքների վրա, որպեսզի իրենց ուզած խաղադրույքը աշխատի: Արդյունքում, գլխավոր հերոսը սկսում է սիրահետել թենիսիստուհիներից մեկին՝ Էթերի Ոսկանյանի մարմնավորած կերպարին: Սակայն նրան ցանկանում են ամուսնացնել մեկ ուրիշ աղջկա, շատ «գեշ» աղջկա հետ… Ու այդտեղից սկսում են արկածները, պատմությունները: Արամը մի կողմից փախչում է «գեշ» աղջկանից, մյուս կողմից ցանկանում է հարաբերությունները ջերմացնել իր նախընտրած աղջկա հետ:

-Ուրի՞շ ինչ դերասաններ են ընդգրկված ֆիլմում:

-Տգեղ աղջկա՝ Փիրուզի դերում Արմինե Պողոսյանն է, ում մի լավ գրիմավորել ենք: Նրա ծնողների դերերում են Ռուդոլֆ Ղևոնդյանը և Լուիզա Ներսիսյանը: Դերերում են Խորեն Լևոնյանը, Լևոն Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, «վիտամինցի» Արմուշը, Աննա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Ժենյա Մկրտումյանը… Բեմադրող ռեժիսորներն են Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանը, բեմադրող օպերատորն է Մկրտիչ Բարոյանը (Արգո), սցենարի հեղինակ՝ Ռոբերտ Մարտիրոսյան, համահեղինակ՝ Արման Մարության: Գլխավոր պրոդյուսերը ես եմ, պրոդյուսերը՝ Սերգեյ Հարությունյանը:

-Եթե չեմ սխալվում, Խորեն Լևոնյանին միայն մեկ կատակերգական ֆիլմում ենք տեսել՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»: Ի՞նչ կերպար է այստեղ ներկայացնում:

-Խորենը հակառակորդ թենիսիստուհու իմպրեսարիոն է: Իր կերպարը կատակերգական ժանրում չի, շատ հետաքրքիր ու լուրջ կերպար է:

-Հայկ, քանի որ ֆիլմը կրկին կատակերգական ժանրում է, ի՞նչ եք կարծում, Ձեր մյուս ֆիլմերից ինչո՞վ կտարբերվի:

-Առաջին հերթին նրանով, որ թեման սպորտային է: Մեր մյուս ֆիլմերի հետ համեմատած՝ ամենամեծ բյուջեն ունի, փորձել ենք ամեն ինչ անել, որ ժանրին համապատասխան՝ նաև ամենածիծաղելին լինի: Կարծում եմ, հանդիսատեսը դժգոհ չի մնա:

-Իսկ ֆիլմի բյուջեն որքա՞ն է կազմում:

-350 հազար ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ: 

-Հետաքրքիր է, ինչո՞ւ որոշեցիք ընտրել հենց սպորտի ոլորտը. միգուցե հովանավորնե՞ր ունեք կամ մեկ այլ միտում կար:

-Այս թեմային վաղուց էինք ուզում անդրադառնալ, քանի որ, նախ շատ հետաքրքիր է, նաև կարևոր է: Ցանկանում ենք, որ մարդիկ սպորտով ոգեշնչվեն: Ասեմ, որ մեր ստեղծագործական թիմը նկարահանումների ժամանակ այնքան ոգեշնչվեց, որ շատերը սկսեցին մարզասրահներ այցելել, թենիսի գնալ: Այնպես որ, սա աշխատող բանաձև է: Իսկ թե ինչո՞ւ թենիս, ասեմ, որ ինքս էլ մանկուց շատ եմ սիրում այդ սպորտաձևը: Գեղեցիկ և շատ հետաքրքիր սպորտաձև է:

-Ձեր նախորդ ՝ «Սուպեր մամա» ֆիլմը բավական մեծ ոգևորությամբ ընդունվեց: Կարծում եմ, չկա մեկը, ով այդ օրերին չի շտապել կինոթատրոն՝ ֆիլմը դիտելու: Ի՞նչ եք կարծում, կարողացե՞լ եք սանդղակն ավելի բարձրացնել, «Սիրո գործակիցն» է՞լ նույն ճակատագրին կարժանանա:

-Իսկապես, «Սուպեր մաման» եզակի էր և այցելուների թվով՝ մոտ 220 հազար մարդ, և յութուբի դիտումների քանակով՝ 5 միլիոնից ավել դիտում, ինչը ֆիլմի համար շատ մեծ թիվ է: Էլ չխոսեմ բազմահազար «քոմենթների», մեսիջների մասին, որոնց միջոցով մարդիկ գոհունակություն էին հայտնում… Այդ ամենն, իհարկե, շատ լավ է, բայց իր բացասական կողմն էլ ունի. ինքդ քո առջև նշաձող ես դնում ու պարտավորվում, որ հաջորդ գործդ դրանից բարձր լինի: Քանի որ առ այսօր չկա այնպիսի մի հայկական ֆիլմ, որն ավելի շատ մարդ է բերել դեպի կինոթատրոններ, քան մեր նախորդ ֆիլմը, ապա կփորձենք գերազանցել մեր իսկ սահմանած նախորդ ռեկորդը:

-Հայկ, մեզ մոտ թեև կատակերգական ժանրի ֆիլմեր շատ են նկարահանվում, բայց նկատել եմ, որ Ձեր մասնակցությամբ ֆիլմերը չափազանց լայն տարածում են ունենում, աշխույժ խոսակցության և քննարկումների մեջ են պահում քաղաքը: Դուք այդ հանգամանքն ավելի շատ կկապեք Ձե՞ր անվան, մասնակցության հետ, թե՞ իսկապես ֆիլմի որակի:

-Ես դա կկապեմ ընդհանուր թիմի աշխատանքի հետ: Այդ աշխատանքն է, որն ի վերջո որակ է տալիս: Մենք ստեղծում ենք մի ֆիլմ, որը ոչ միայն ծիծաղեցնում է, այլև ունի ասելիք, ինչը շատ կարևոր է: Մենք փորձում ենք մարդկանց ծիծաղեցնելով՝ կտրել առօրյա հոգսերից, բայց նաև սովորեցնել, որ մարդիկ միմյանց սիրելով, հարգելով, բարությամբ ապրեն:

-Նկարահանումները որտե՞ղ են անցկացվել:

-Ի տարբերություն «Սուպեր մամայի» և «Ալա-բալա նիցայի»՝ մեծամասամբ Երևանից դուրս են նկարահանել: Փորձել ենք Հայաստանը ներկայացնել շատ ավելի գեղեցիկ տեսանկյունից, քան մենք ենք տեսնում առօրյայում: Այնպես որ, նաև զբոսաշրջության առումով է շատ լավ ֆիլմ ստացվել: Եթե տուրիստի աչքերով նայենք՝ գայթակղիչ Հայաստան ենք ստացել:

-Ի դեպ, «Սուպեր Մամա» ֆիլմի ժամանակ շատերը նմանություն էին գտնում այս կամ այն արտասահմանյան ֆիլմի հետ: Ի՞նչ եք կարծում, այս անգա՞մ էլ համեմատություններ կանցկացնեն ու նմանություններ կգտնեն:

-Իմ կարծիքվ՝ ոչ: Ճիշտ է, նախորդ ֆիլմի դեպքում խոսակցություններ լինում էին, բայց պատճառն այն է, որ ֆիլմերի քանակն այնքան է շատացել, որ այս կամ այն կերպով ֆիլմերը սկսում են նմանվել միմյանց: Այդպես է նաև երաժշտական աշխարհում… Իրականում, միմյանց նման չեն, ամեն ֆիլմ իր կոնցեպցիան ունի: Իսկ «Սիրո գործակցին» նման ֆիլմ չեմ մտաբերում. նախ, սպորտային թեմայով շատ ֆիլմեր չկան աշխարհում, քանի որ բարդ, դժվար նկարահանվող թեմա է: Սցենարը շատ ինքնատիպ, օրիգինալ սցենար է՝ հայկական իրականության մոտիվներով:

-Բարի դիտում բոլորիս:

-Իսկապես… Հուսամ, դժգոհ չեք մնա:

Նելլի Մարգարյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри