Բա սահման ենք պահում, թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի. Մանվել Գրիգորյանը՝ սահմանին զոհերի մասին
ПОЛИТИКАԱռանց խնդիրների առաջընթաց չի լինում, խնդիրները պետք է լինեն, որ դրանց լուծումներ գտնելու ընթացքում զարգանանք: Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այսօր կարողանում ենք պատմության ընթացքում ձեռք բերված հաղթանակները պատվով պահել:
«Ոչ թե միայն կարողանում ենք մեր ձեռք բերած հաղթանակներին տեր կանգնել, անգամ երիտասարդները դա վայելում են»,- շարունակեց նա:
Գրիգորյանն, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին և զոհերին, ասաց. «Դե, բա սահման ենք պահում, բա թշնամու հետ պատերազմում ենք արդեն 100 տարուց ավելի, մուսուլմանական հարևանների հետ պատերազմի մեջ ենք: Դաժը էն ժամանակ, որ Սովետմիություն է եղել, 1000 անգամ ավել հայ մարդ կյանքը նվիրել է, քան հիմա, երբ անկախ պետություն ունենք»:
Գեներալ-լեյտենանտը խոսեց նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի ու դրա շրջանակում իրականացված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին:
«Դաժը աջակցում ենք, չեմ իմանում ՝ ով ինչ է մեկնաբանում, էս ֆորմեն հարգելու համար է»,- մանրամասնեց Գրիգորյանը՝ ցույց տալով իր կողքին կանգնած ազատամարտիկների համազգեստը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



