Դպրոցից հեռացման հարց, արտագրողներ և գերազանցիկներ. հայտնիներից ով ինչպես է սովորել դպրոցում
ФОТОLife.tert.am-ը գրում է.
Ավետ Բարսեղյան
Սովորել եմ Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցում։ Ոչ մի 4 չեմ ունեցել։ Գերազանց եմ ավարտել դպրոցը։ Բոլոր առարկաներն էլ սիրել եմ։
Արփինե Իսրայելյան
Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցն եմ ավարտել։ 5–երով ու 4–երով եմ ավարտել դպրոցը։ Բայց ավելի շատ գերակշռում են 5–երը։ Սիրել եմ Ռուսաց լեզուն, Ֆիզկուլտուրան, Գրականությունը։ Չեմ սիրել Ֆիզիկան ու Քիմիան, որոնց քարորդները 4 են եղել։
Կարեն Ասլանյան
Սովորել եմ Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում։ Կարմիր ատեստատով եմ ավարտել։ Ծնողներիս խստությունն է եղել հիմնական պատճառը, որ սիրել եմ սովորել։ Մինչև օրս կարդում եմ։
Կարո Հովհաննիսյան
Ավարտել եմ Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը։ Ունեցել եմ տարբեր գնահատականներ` և՛ 3, և՛ 4, և՛ 5։ Չեմ սիրել Մաթեմատիկա և Քիմիա առարկաները, որոնց քարորդներս 3 են եղել, 4 ստացել եմ Կենսաբանությունից, 5` Հայոց լեզվից, Հայոց պատմությունից, Աշխարհագրությունից և Գրականությունից։ Վարքով հրաշալի աշակերտ եմ եղել։
Մերի Հակոբյան
Սովորել եմ թիվ 31 դպրոցում։ Քիմիայից և Մաթեմատիկայից միշտ շատ վատ գնահատականներ եմ ստացել։ Միշտ քրոջիցս եմ արտագրել, շատ ժամանակ ինքն էր պատասխանում իմ փոխարեն։ Մեր ուսուցիչները չէին հասկանում, որ իմ փոխարեն երկվորյակ քույրս է դասը պատասխանում, 4 ու 5 էի ստանում։ Եթե ես էի պատասխանում, բնականաբար, 4–ից ցածր։ 2 էլ եմ ստացել։ Ցածր գնահատական ստանալուց չեմ նեղվել, քանի որ չեմ սիրել այդ առարկաները։ Սիրել եմ Կենսաբանություն, Պատմություն և Աշխարհագրություն առարկաները։ Գրեթե, ամեն օր այդ առարկաները սովորում էի։ Եթե ուսուցիչս այդ օրը ինձ դաս չհարցներ, ամբողջ դասարանում կռիվ էի անում։
Սոֆի Մխեյան
Մինչև 8–րդ դասարան սովորել եմ Էռնստ Թելմանի անվան թիվ 13 դպրոցում, հետո ընդունվել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական ուսումնարանը։ Դպրոցում, գրեթե, բոլոր գնահատականներս 5 են եղել։ Գերազանց եմ ավարտել։ Բոլոր առարկաներն ել շատ եմ սիրել։
Մհեր Խաչատրյան
Ավարտել եմ Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ Հումանիտար առարկաները 5 են եղել, Ֆիզիկա, Քիմիա, Մաթեմատիկա, Հանրահաշիվ ու Երկրաչափություն` 4։ Հիմա այդքան լավ չեմ հիշում, բայց 5–երն ավելի շատ էին, քան 4–երը։ Իրականում, վատ չեմ սովորել, բայց կստեմ, եթե ասեմ` պարտաճանաչ աշակերտ էի։ Ես Քիմիան, պարզապես, ատում էի։ Ինձ համար այդ առարկան այդպես էլ մնաց անհասկանալի առարկաներից մեկը։ Որքան հիշում եմ, Քիմիան 3 եմ ստացել, եթե չեմ սխալվում։ Հանրահաշիվ, Երկրաչափություն սիրել եմ մինչև սինուս–կոսինուսին հասնելը։ Վարքս շատ վատ էր։ Երկու անգամ դպրոցից հեռացման հարց է եղել, բայց չեն հեռացրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: