Թոմ Քաթինայի գործունեության առանցքային գաղափարն է. բոլորը հավասար են՝ անկախ մաշկի գույնից և ազգությունից
ОБЩЕСТВО«Ավրորա» 2017 թվականի մրցանակը նախեւառաջ ուղղված է լինելու Սուդանի Նուբայի լեռներում գտնվող հիվանդանոցի բարեկարգմանը և տեղի բնակիչների աջակցությանը: «Ավրորա» 2017 թվականի մրցանակաբաշխությունից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասի ն ասաց մրցանակաբաշխության դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան:
Մրցանակի դափնեկիրը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր գործունեության առանցքն է ՝ բոլորը նույն մարդն են՝ անկախ մաշկի գույնից և ազգությունից: Նուբայի լեռների բնակիչները նրան են եւս այդպես են ընդունում՝ ինչպես հավասարը:
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկրի անունը. նա Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներ ամերիկացի Թոմ Քաթինան է, ով Սուդանի պատերազմական Նուբա լեռներում տարիների շարունակ աշխատող միակ վիրաբույժն է: Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն եւ սպասարկում է օրական ավելի քան 400 հիվանդի:
Թոմ Քաթինան ստանալու է 100 հազար դոլարի պարգեւ եւ նվիրատվության շթղան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1 մլն դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին՝ Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամին (AMHF), ԱՄՆ, Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհրդին (CMMB), ԱՄՆ, Aktion Canchanabury-ին, Գերմանիա։
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



