Ոստիկանությունը 15-րդ կասկածյալին Է ձերբակալել Մանչեսթրի պայթյունի գործով
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանական իրավապահ մարմինները 19-ամյա մի երիտասարդի են ձերբակալել «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչության հետաքննության շրջանակներում: Այդ մասին հաղորդվում Է Մանչեսթրի ոստիկանության Twitter-օգտահաշվում:
«Ոստիկանության աշխատակիցները մայիսի 28-ի երեկոյան խուզարկություններ կատարելով Գորթոնի եւ Ռաշեմի շրջաններում, 19-ամյա երիտասարդի են ձերբակելել Գորթոնում ահաբեկչության մասին օրենքի խախտման կասկածանքով: Խուզարկություններն ու ձերբակալոթյունը կատարվել են «Մանչեսթր Արենա»-ում իրականացված ահաբեկչության կապակցությամբ»,-ասված Է հայտարարության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ հետաքննության ընթացքում ձերբակալված մարդկանց ընդհանուր թիվը հասել Է 15-ի: Նրանցից երկուսն ազատ են արձակվել առանց նրանց նկատմամբ մեղադրանքներ ներկայացնելու, 13-ը գտնվում են կալանքի տակ:
Մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթր Արենա» մարզադաշտում կատարված ահաբեկչության հետեւանքով զոհվել Է 22 մարդ, տուժել Է շուրջ 120 հոգի, նրանցից 59-ը տեղափոխվել են բուժհիմնարկներ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



