Ռոնալդուի մայրը հերքել է, թե Ջորջինա Ռոդրիգեսը երեխայի է սպասում
СПОРТԴոլորեշ Սանթուշը՝ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը, հերքել է այն շշուկները, թե ֆուտբոլիստը կարող է երկրորդ անգամ հայր դառնալ:
Վերջերս Ռոնալդուն «Instagram»-ի իր էջում իր նոր ընկերուհու՝ 22-ամյա մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ լուսանկար էր հրապարակել:
Լուսանկարում ֆուտբոլիստը ձեռքը դրել էր Ջորջինայի փորին, ինչից հետո պորտուգալացի ֆուտբոլիստի երկրպագուների շրջանում շշուկներ տարածվեցին, թե Ռոդրիգեսը երեխայի է սպասում.
«Դա անհեթեթություն է: Այդ լուսանկարում նա պարզապես ձեռք դրել է նրա փորին: Որքանով՝ ես եմ տեղյակ, Կրիշտիանուն մոտ ժամանակներս հայր չի դառնա: Սակայն, ես հույս ունեմ, որ նա դեռ երեխաներ կունենա:
Ռոնալդուն շատ է ցանկանում երեխաներ, նա բավականաչափ գումարներ ունի, որպեսզի ապահովի նրանց»,- Սանթուշի խոսքերն է փոխանցում «The Sun»-ը:
Նշենք՝ հարձակվողն արդեն մեկ որդի ունի՝ 6-ամյա Կրիշտիանու-Ռոնալդու կրտսերը: