Հաջողակ զույգեր, որոնք երկար ապրում են միասին
ФОТО1. Կյանքի տարբեր փուլերում մարդիկ կարող են միմյանց համար նորովի հետաքրքիր դառնալ:
2. Հումոր եւ դիստանցիա, որոնք ճկունություն են հաղորդում ոչ միայն կենցաղային հարցերին, այլեւ նպաստում են անսպասելի տեսակետների հայտնաբերմանը:
3. Յուրաքանչյուրի հաջողությունը ինչ-որ բանում եւ մյուսի կողմից դրա ընդունումը: Կախվածության ու անկախության չափն ու համամասնությունը: Այսինքն, միմյանց հետ ռեզոնանսը՝ մի քանի անսպասելի առանցքների շուրջ, հաճախ՝ մյուսի կողմից ոչ տեսանելի: Օրինակ, կինը թեթեւացնում է լարվածությունը ներկա գտնվելով, բայց ոչինչ չխոսելով, երբ տղամարդը գալիս է տուն նյարդայնացած:
4. Զույգի դիմակայությունը շրջապատի պարզունակությանը, օրինակ՝ գլամուրային պահանջներին, նիհարելու մարմաջին, սրա-նրա հետ համեմատվելուն: Այսինքն՝ զույգի ընկալումը, որ «մենք այնքան էլ այնպես չենք, ինչպես բոլորը», եւ այդ օրիգինալությունը պահպանելու հարցում միմյանց աջակցելը:
5. Օգնություն մանրուքներում. օրինակ, նա կարողանում է լավագույնս որոշել իրադարձությունները, իսկ կինը հպարտանում է նրանով:
6. Ֆիզիկական ակտիվ շփում, հայացքների փոխանակում, այսինքն՝ սեփական առանձնահատուկ տարածության ստեղծում: Օրինակ՝ կինը կարողանում է կարտոֆիլը տապակել այնպես, ինչպես տղամարդն էր ժամանակին սիրում, իսկ վերջինս գիտի նրան ինչ ծաղիկներ բերել եւ գիտի հոտերի նկատմամբ նրա ճաշակները:
7. Փոփոխվող սեքսուալ նախասիրությունները հասկանալն ու հաշվի առնելը, սովորությունների պահպանման եւ նորարարությունների կիրառման համամասնությունը:
8. Մյուսի մենակության իրավունքը հարգելը: Գնալու հնարավորությունը՝ կարոտած վերադառնալու համար: Բաբախող, այլ ոչ թե կանոններով ամրագրված հարաբերությունները:
9. Զույգերը հաճախ են վիճում, բայց դա սիրո-ատելության, ձգման-վանման համադրություն է, որն ավելի կենսունակ է դարձնում հարաբերությունները, քան սահուն ու հարթ վիճակը: