Ինչպե՞ս է անցել Քրիստինե Պեպելյանի «Կամաց- կամաց»-ի փակ շնորհանդեսը՝ հայտնի ընկերների հետ (ֆոտոարք)
ФОТОՔրիստինե Պեպելյանն իր նոր՝ «Կամաց- կամաց» երգի տեսահոլովակի պրեմիերան իրականացրել է շնորհանդեսով։ Փակ երեկույթին մասնակցել են նրա մտերիմներն ու աշխատանքային թիմը: Հրավիրյալների թվում են եղել Արամեն ու Աննան, Արսեն Սաֆարյանը, Արփի Գաբրիելյանը, Անահիտ Սիմոնյանը, Դիանա Շատվերյանը, Սոֆյա Գուլյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Վիկա Մարտիրոսյանը, երաժիշտներ Կարենն ու Սեւակը, Սարոն, Էլեն Սարգսյանը եւ այլք։
BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Գուրո Գասպարյանի ու Նարեկ Ստամբոլցյանի հեղինակած երգի տեսահոլովակը նկարահանվել է մարտին՝ Փարիզում, ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, ոճաբանը՝ Արամ Նիկոլյանը:
Քրիստինեն մեզ հետ զրույցում հայտնել է, որ երեկույթի նպատակը գործընկերներին ուրախացնելն էր.«Այս միջոցառումն արել եմ՝ իմ թիմին շնորհակալություն հայտնելու համար, որ իրենց լավ զգան եւ մեր համատեղ աշխատանքի հետ կապված գեղեցիկ օր ունենան։ Պլանավորել էի, որ հյուրերս իրենց հանգիստ ու ազատ զգան։ Առաջին դիտողների արձագանքը դրական է, նույնիսկ հուզված էին երգի էմոցիաներից»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։