Մարկո Ռոյսը չի խաղա մի քանի ամիս
СПОРТԴորտմունդի «Բորուսիային» կիսապաշտպան Մարկո Ռոյսը բուժզննում է անցել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում ստացած ծնկի վնասվածքից հետո: Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների մասնակցի պատռվածք:
«Բորուսիայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռոյսը չի խաղա մի քանի ամիս, սակայն նրա վերականգնման ստույգ ժամկետները չեն նշվում:
Բեռլինում կայացած եզրափակիչում կիսապաշտպանը փոխարինվել էր ընդմիջմանը, իսկ «Բորուսիան» հաղթել էր 2:1 հաշվով եւ չորրորդ անգամ հռչակվել Գերմանիայի գավաթակիր: Նախորդ 3 տարիներին դորտմունդցիները պարտություն էին կրել Գերմանիայի Գավաթի եզրափակիչում:
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով բաց է թողել ԱԱ-2014-ն ու Եվրո-2016-ը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



