Ակնոցի վրա քերծվածքնե՞ր են հայտնվել. մի շտապեք դեն նետել դա
ФОТОMarketium.ru-ն գրում է, որ ակնոցը շատ զգայուն է արտաքին ազդեցության նկատմամբ։ Յուրաքանչյուր պատահական շարժում կարող է քերծվածքների առաջացման պատճառ դառնալ։ Բայց հարկավոր չէ միանգամից դեն նետել ակնոցը, քանի որ գոյություն ունեն մի քանի հետաքրքիր միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք վերականգնել ակնոցը։
1. Ատամի մածուկ։ Մի փոքր ատամի մածուկ քսեք ակնոցին։ Բարակ, նուրբ կտորով մաքրեք արտաքին հատվածը։ Հատուկ ուշադրության արժանացրեք վնասված հատվածները։ Ապա մածուկը լվացեք մաքուր ջրով։ Եթե բոլոր քերծվածքները չեն անհետացել, կրկնեք սա ևս մեկ անգամ։
2. Կերակրի սոդա։ Սոդայի վրա մի փոքր ջուր լցրեք։ Ստացված խառնուրդը քսեք ակնոցին՝ օգտագործելով բարակ և նուրբ կտոր։ Ապա լվացեք ջրով։ Անհրաժեշտության դեպքում կրկնեք։
3. Ավտոմեքենայի համար նախատեսված ակնամոմ։ Բամբակե կտորով քսեք ակնոցին, ապա մաքրեք։
4. Ապակու մաքրման համար նախատեսված սփրեյ։ Այս միջոցն աշխատում է միայն այն դեպքում, երբ ակնոցի վրա մանր քերծվածքներ են առաջացել։ Սփրեյով մաքրեք ակնոցը։
5. Կահույքի համար նախատեսված սփրեյ։ Մի փոքր սփրեյ լցրեք նուրբ, բարակ կտորի վրա, դրանով մաքրեք ակնոցը։ Շարունակեք այնքան ժամանակ, քանի դեռ քերծվածքները չեն անցել։
6. Վազելին։ Նուրբ կտորի վրա մի փոքր վազելին լցրեք, մաքրեք ակնոցը։ Երբ քերծվածքները մաքրված կլինեն, զգուշությամբ հեռացրեք վազելինը կտորի օգնությամբ։