5 բան ինքնաթիռների մասին, որոնք շատ քչերը գիտեն
ФОТОBlogNews-ը գրում է.
Բավականին դժվար է զարմացնելը փորձառու զբոսաշրջիկին, ով հաճախ է ինքնաթիռ նստում։ Դժվար է, սակայն անհնարին չէ, քանի որ գոյություն ունեն ինքնաթիռների մասին մի շարք մանրամասներ, որոնց մասին շատ քչերը գիտեն։
BlogNews-ը որոշել է մի քանի այդպիսի գաղտնիք բացահայտել հատուկ Ձեզ համար։
Կացին՝ օդաչուի սենյակում
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և շատ այլ երկրների ավիացիոն օրենսդրության համաձայն՝ կացինը մտնում է արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար անհրաժեշտ սարքերի ցանկում։ Գտնվում է օդաչուների սենյակում՝ գլխավոր օդաչուի նստարանի ետևում։ Այդ կացնի շնորհիվ կաելի է մեկուսացնել կրակը, բացել խափանված դուռը կամ նոր վթարային ելք բացել ինքնաթիռի վրա՝ օգտվելով նախօրոք արված գծանշումներոց, որոնք ցույց են տալիս հավելյալ ելքի առավել հարմար վայրերը։
Պատուհանի անցք
Ինքնաթիռի պատուհանը կազմված է երեք ապակիներից. արտաքինը դիմադրում է ճնշումների տատանմանը, ներքինը պաշտպանում է ներքին վնասվածքներից, իսկ մեջտեղինը, որի վրա էլ գտնվում է այդ անցքը, նախատեսված է օդի շրջանառությունը կարգավորելու համար։ Այդ անցքը օգնում է բալանսավորել ներքին և արտաքին ճնշումների տարբերությունը, ինչպես նաև խոչընդոտում է ապակիների գոլորշապատմանը։
Օգնող ուժային համակարգ
Ինքնաթիռի վայրէջքի ժամականակ մենք մշտապես աղմուկ ենք լսում, սակայն այդ պահին շարժիչներն անջատված են։ Այդ աղմուկն առաջացնում են օգնող ուժային համակարգերը, որոնք ապահովում են ինքնաթիռի համակարգերի գործունեությունը շարժիչների անջատման ժամանակ։ Էներգիայի այդպիսի փոքրիկ կայանները չափազանց կարևոր են ինքնաթիռի անվտանգության համար։
Օդային մարշալների ծառայություն
Ինքնաթիռում գտնվող մարշալի անձը մշտապես անհայտ է, իսկ նրա նպատակն է ինքնաթիռի անվտանգությանը սպառնացող ցանկացած խոչընդոտ լիկվիդացնելը։ Այդ ծառայությունը գոյություն ունի գրեթե բոլոր երկրներում։ Բացառությունների շարքում է Ռուսաստանը, որտեղ մարշալի առաքելությունը կատարում է ավիաընկերության աշխատակիցներից մեկը։
Սև եռանկյուն
Հնարավոր է, որ որոշ ինքնաթիռների սրահներում դուք նկատել եք այսպիսի փոքրիկ, սև եռանկյունիներ։ Airbus A320 ինքնաթիռի գլխավոր օդաչուի խոսքերով՝ այդ նշանները մատնացույց են անում այն վայրերը, որտեղից կարելի է լավագույնս դիտարկել ինքնաթիռի թևերը։ Բանն այն է, որ տեսողական զննությունը կարող է անհրաժեշտ լինել այն դեպքում, երբ օդաչուները կասկածեն ինքնաթիռի օգնող թևիկների դիրքի ճշտության վրա, իսկ էլեկտրական ցուցիչները անսարքությունը ցույց տան։ Բարեբախտաբար, նմանատիպ բաներ հազվադեպ են պատահում։