Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը լավ թիմ է. Ջիանի դի Բիազի

СПОРТ

Ֆուտբոլի Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականների մարզիչները նախաղային ասուլիսին խոսել են Եվրո-2016-ի ընտրական փուլի  վերջին խաղում իրենց թիմերի հնարավորությունների մասին: 

Ֆուտբոլի Ալբանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջիաննի դի Բիազի կարծիքով` Հայաստանի հավաքականը լավ թիմ ունի: Այդ տպավորությունը նա ստացել է նաև երկու թիմերի միջև Ալբանիայում կայացած խաղում: «Երբ առաջին խաղում հանդիպեցինք Հայաստանի թիմին, ես շատ տպավորված էի: Տպավորել էր  Հենրիխ Մխիթարյանը, ու հանդիպումից հետո Բեռնար Շալանդին (Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը - խմբ.) ասացի, որ Մխիթարյանը շատ հզոր ֆուտբոլիստ է:

Հայաստանի հավաքականը լավ թիմ ունի: Ես շատ անգամ եմ մասնակցել այս տեսակ մրցաշար երի, և հատկապես այնպիսի երկրների համար, ինչպիսիք Ալբանիան ու Հայաստանն են, դրանք շատ կարևոր են: Լիահույս ենք, որ վաղը կհաղթենք ու կուրախացնենք ալբանացիներին: Կարծում եմ՝ մի օր էլ Հայաստանի հավաքականը նման հնարավորություն կունենա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Դի  Բիազին:

Խոսելով այն մասին, թե արդյոք ալբանացիները վստահ են, որ կհաղթեն Հայասանի հավաքականին, նա հավելեց. «Ոչնչում վստահ չենք: Վստահ ենք միայն մեր կարողությունների վրա: Կյանքում միայն մեկ բանում կարող ենք վստահ լինել, որ մի օր գնալու ենք այն աշխարհ: Այս մրցափուլը մեզ համար հրաշքի պես բան էր. պետք օգտվենք այդ ամենից»:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի կարծիքով` Հայաստանի ազգային թիմը մեծ ցանկություն ունի մրցաշարն ավարտել հաղթանակով:

«Հնարավոր է`  այո: Հասկանում ենք, որ այլևս խնդիրներ չունենք լուծելու: Ընդամենը պետք է վերագտնենք մեր խաղը: Կարող է նաև պարտվենք` նաև լավ խաղալու դեպքում: Սա ֆուտբոլ է. չկա  հավաքական, որ չպարտվի: Ես դա չեմ բացառում: Ոչ ոք մեկ օր առաջ չի կարող ասել, որ իր հավաքականը  անպայման հաղթելու է: Ամեն ինչ անում ենք, որ գեղեցիկ խաղի հետ նաև անպայման հաղթենք վաղը, ինչը ես շատ կարևորում եմ, քանի որ մեր վերջին հանդիպումն է:   Մենք շատ ենք ցանկանում հաղթանակ տոնել սեփական հարկի տակ»,- շեշտեց Հովսեփյանը:

Հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն անդրադարձավ նաև Ֆրանսիայի հետ խաղում արած փոփոխություններին` նկատելով. «Շատ կարևոր էր, որ տեսնեինք, թե ունենք ֆուտբոլիստներ, որ երկար ժամանակ գալիս են հավաքական, բայց խաղային փորձ չեն ստանում: Մենք չենք իմանում, թե նման հավաքականների դեմ խաղին որքանով են պատրաստ: Այս ընկերական խաղի երկրորդ կեսում մենք տեսանք, թե որ ֆուտբոլիստը կարող է ավելին անել: Մի բան է խաղալ Հայաստանի առաջնությունում, Հոլանդիայի առաջնության 2-3-րդ դիվիզինում, և այլ բան է խաղալ ազգային հավաքականում:

Դրանք տարբեր մոլորակներ են: Պետք է հասկանանք` ինչպես իրենք իրենց կզգան այդպիսի մրցակիցների դեմ խաղալով: Դա կարևոր է մարզչի համար, որ նա վերլուծություններ անի և հասկանա` որ ֆուտբոլիստը պետք հրավիրվի: Մարզիկներ կային, որ խառնվեցին, մարզիկներ կային, ովքեր պատրաստ էին նման մրցակցի դեմ խաղալ: Բոլորս հասկանում էինք, թե մեր առջև ինչ ֆուտբոլիսներ էին խաղում: Ֆուտբոլիստներ կային, որ տարին նման մեկ հանդիպում են անցկացնում, կան ֆուտբոլիստներ, ովքեր շաբաթը երեք նման հանդիպում են անցկացնում»:

Այն դիտարկմանը, որ ալբանացիներին անպայման հաղթանակ է պետք, Հայաստանի հավաքականին էլ` պատիվը փրկելու համար նույնպես  հաղթանակ է անհրաժեշտ, Հովսեփյանը հակադարձեց. «Եկեք այդպիսի խոսքեր չասենք՝ «պատվի համար». սա սպորտ է: Երբ մի հավաքական, մի մարզիկ պարտվում է, չի նշանակում, որ նրա պատվի հետ ինչ-որ մեկը խաղ է խաղացել:  Բազմաթիվ գործոններ կան: Այդպիսի խոսքեր սպորտի մեջ պետք չէ ասել: Դու կարող ես պարտվել, բայց դա չի նշանակում, որ դու քո պատիվը կորցրել ես: Մենք դուրս ենք գալու մարզադաշտ 100 տոկոսով մրցելու համար, և ամեն ինչ անելու ենք, որ հաղթենք մեր դաշտում:

Եթե առաջին խաղակեսը նայել եք, ապա դուք տեսել եք այդ լավը: Պահերը, որ ստեղծվում էին, հակագրոհները, որ կային` հիանալի էին: Մենք ավելի շատ իրական հնարավորություններ ունեինք, բայց ֆրանսիացիները չունեին այդ հնարավորությունը մինչև  գոլը: Փոփոխություններից հետո ինչ-որ տեղ մակարդակը ընկավ: Առաջին 36 րոպեներին իմ ուզած խաղը տեսա, սակայն սխալներ եղան, որոնցում կա նաև ֆրանսիացի բարձրակարգ խաղացողների գործոնը»:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри