Թաիլանդում 50 մարդ է ձերբակալվել ռազմական հոսպիտալում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
МЕЖДУНАРОДНОЕՈստիկանությունը շարունակում է հետաքննել մայիսի 22-ին Բանգկոկի ռազմական հոսպիտալում տեղի ունեցած պայթյունը։ Արդեն ձերբակալվել են մոտ 50 կասկածյալներ, հայտնել է Թաիլանդի փոխվարչապետ Պրավիտ Վոնդսուվանը, փոխանցւոմ է «Սինհուան»։
Փոխվարչապետի խոսքով ձերբակալվածների շարքերում կան նաեւ հոսպիտալի աշխատակիցներ։ Իրավապահները հարցաքննում են նրանց։ Փոխվարչապետը հրաժարվել է մեկնաբանել այս գործում քաղաքական դրդապատճառների առկայությունը։
Թաիլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ ոստիկանությունը կասկածներ ունի, որ պայթյունին առնչություն են ունեցել երեք նախկին սպաներ։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բանգկոկի զինվորական հոսպիտալում պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով 25 մարդ էր տուժել։
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



