Ֆրանսիան 1950-ականներին. ֆոտոշարք
ЛАЙФՖրանսիացի հայտնի լուսանկարիչ և բանաստեղծ Ռենե Մալտետը դարձել է 20-րդ դարի երկրորդ կեսի լավագույն փողոցային լուսանկարիչներից մեկը, քանի որ նա օժտված է հանդիսատեսի սրտերը գրավելու իր հիշվող և հետաքրքիր աշխատանքները ներկայացնելու բացառիկ տաղանդով:
Լուսանկարիչը ծնվել է 1930 թվականին: Bored Panda-ի փոխանցմամբ, դեռևս երիտասարդության տարիներին նա երազել է ռեժիսոր դառնալու մասին, սակայն ֆինանսական սուղ պայմանները նրան թույլ չեն տվել հասնել իր նպատակաին և Մալտետին հաջողվել է ընդամենը մեկ լուսանկարչական տեսախցիկ ձեռք բերել:
Պարզվում է` 1950-60-ական թվականներին փողոցային լուսանկարչությունը սկսել է առանձնանալ որպես արվեստի ժանրի մի ճյուղ, և Մալտետն իր անկեղծ, տպավորիչ, վառ և հումորային աշխատանքների շնորհիվ դարձել է դրա արարիչներից մեկը:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, 1951 թվականին 21-ամյա Մալտետը տեղափոխվել է Փարիզ, իսկ ահա 3 տարի անց նրան հաջողվում է գնել Semflex 6×6 ֆոտոխցիկը: Ձեռք բերելով ֆոտոխցիկը, լուսանկարիչը հույս ուներ լուրջ լուսանկարչական կարիերա սկսել:
Եվ իսկապես նրան հաջողվում է: Լուսանկարիչը մահացել է 2000 թվականին, սակայն մինչ օրս նրա աշխատանքները հրապարակվում և բարձր են գնահատվում ամբողջ աշխարհում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: