Ինչ կլինի, եթե քիչ քնեք. քնի պակասի 5 անսպասելի հետևանք
ФОТОԻնչ տեղի կունենա օրգանիզմի հետ, եթե քիչ քնեք։ Steptohealth.ru-ն գրում է, որ քնի պակասը ժամանակի ընթացքում ազդում է ուղեղի և, ընդհանուր առմամբ, օրգանիզմի աշխատանքի վրա։
Խանգարվում է աղիների միկրոֆլորան։ Քրոնիկ անքնություն ունեցող անձանց մոտ նվազում է միկրոօրգանիզմների որակը, որոնք ձևավորում են աղիների միկրոֆլորան։ Սա բացասական կերպով է անդրադառնում նյութափոխանակության վրա։ Աղիների միկրոֆլորայի խանգարումները բացասաբար են ազդում մեր առողջության վրա՝ զարգանում է ինսուլինակայունություն, առաջանում է ավելորդ քաշ, իմունիտետն ընկնում է, սննդարար նյութերն ավելի վատ են յուրացվում։
Անքնություն և դիաբետ։ Շատ կարևոր է հիշել այն մասին, որ քնի պակասն ազդում է գլյուկոզայի յուրացման վրա, ինչի արդյունքում մեծանում է դիաբետի առաջացման հավանականությունը։ Այս խնդրին առավել հաճախ բախվում են մեծահասակները։
Սրտի առողջություն։ Եթե օրվա ընթացքում անհրաժեշտ քանակից 3 ժամ քիչ ենք քնում, սիրտը սկսում է վնասներ կրել։ Քիչ քնելու արդյունքում բարձրանում է զարկերակային ճնշումը, սկսում են բորբոքային գործընթացներ, սրտի մկանները լրացուցիչ սթրեսի են ենթարկվում։
Հիշողության խանգարում։ Քրոնիկական անքնության հետևանքով վատանում են ուշադրության և կենտրոնացման կարողությունները։ Քնի պակասը բացասաբար է ազդում օպերատիվ հիշողության վրա։ Խոսելը, արտահայտություններ հիշելը, բավական պարզ խնդիրների լուծումը դժվարանում է։
Որքան շատ սթրես, այնքան քիչ քուն, և՝ հակառակը։ Սա փակ շրջան է հիշեցնում։ Սթրեսն ու նյարդային լարվածությունը խանգարում են գիշերային հանգիստը, իսկ քրոնիկական անքնությունն էլ ավելի է վատացնում իրավիճակը։ Մեր հոգեկան առողջությունն ուղղակիորեն կապված է առողջության հետ։ Որքան քիչ ենք քնում, այնքան շատ ենք ենթարկվում սթրեսի։
Եթե նկատում եք, որ քնի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում, դիմեք մասնագետի օգնությանը։ Մի մոռացեք, որ բազմաթիվ խնդիրների լուծումը որակյալ քունն է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը