Լայանայի ընտանեկան հանգիստը Եգիպտոսում (լուսանկարներ)
ФОТОԼայանան ընտանիքի հետ մեկշաբաթյա հանգիստ է վայելել Եգիպտոսում: Առաջին անգամ այցելելով Շարմ Էլ Շեյխ՝ երգչուհին փորձել է լինել տեսարժան վայրերում, դայվինգով զբաղվել, լողալ, արեւայրուք ընդունել եւ թարմ ուժերով վերադառնալ: Ուղեւորության ընթացում արված լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին:
«Կարծում եմ՝ մեկ շաբաթը շատ քիչ է հանգստի համար, քանի որ մինչեւ հարմարվում ես, արդեն վերադարձի ժամանակն է լինում: Մյուս անգամ հաստատ ավելի երկար տարբերակ կընտրենք»,-ասել է երգչուհին եւ հավելել.«Պասիվ հանգստի սիրահար եմ, բայց քանի որ առաջին անգամ էինք այնտեղ, չէինք կարող անապատ չգնալ կամ նավով չշրջել: Իսկ դելֆինների շոուի ժամանակ Էլինան պարզապես հիացած էր»:
Պարզվում է՝ փոքրիկը ոչ միայն չի խանգարել ծնողներին, այլեւ լիովին վայելել է հանգիստը.«Մեծ հաշվով, նրա համար էինք մեկնել: Օգտվում էր լողավազաններից, ծովից, խաղում ու քնում էր ավազի վրա, կարծես այլ երեխա լիներ այդ մեկ շաբաթվա ընթացքում»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։