43-ամյա քաղաքացին գերդոզավորումից հայտնվել է հիվանդանոցում. նա ի վիճակի չէ բացատրություն տալ
ОБЩЕСТВОՀունիսի 12-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «թմրամիջոցի գերդոզավորում» ախտորոշմամբ, Անդրանիկի փողոցի 8 շենքի մի բնակարանից իրենց մոտ է տեղափոխել 43-ամյա Վաչե Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ Վաչե Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Բնակարանի զննությամբ՝ պատշգամբի սեղանի վրա, հայտնաբերել է 2 ներարկիչ` յուրաքանչյուրը մոտ 4 մլ բաց շագանակագույն հեղուկով: Բնակարանատեր Վիրաբ Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը «Դեզոմորֆին» թմրամիջոց է եւ պատկանում է իրեն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Վիրաբ Մ.-ն թմրամիջոց պատրաստելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
3
В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»
4
Разве дворовая команда сможет победить профессионалов. Аршак Карапетян
5
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание



