Երևանում կտեղադրվի ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանի հուշատախտակը
КУЛЬТУРАԵրևանի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել մայրաքաղաքի Նալբանդյան փողոց հ.9 հասցեում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Լենդրուշ Խուրշուդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավագանու մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Սերո Խանզադյան փողոցի՝ h. 65 և հ. 56 տնատիրություններից մինչև հ. 152 և հ. 175/4 տնատիրություններ տանող ճանապարհահատվածը Նորքի փողոց վերանվանելու մասին որոշման նախագծին։
Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են ավագանու հավանությանը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



